«Հայերենի այբուբեն»–ի խմբագրումների տարբերություն

Կորյունը, Խորենացին և ուրիշ պատմիչներ հաստատում են, որ հայոց այբուբենը գոյություն է ունեցել մինչև Մաշտոցը, նույնիսկ Սիրիայում եպիսկոպոս Դանիելի մոտ։ «Դանիելյան» այբուբենը չի պահպանվել, սակայն տարբեր հեղինակներ բերում են այդ այբուբենի տառերի քանակության մասին տարբեր կարծիքներ՝ 17, 19, 22, 24 և 29 տառ։
 
Պատմիչ Վարդանը գրել է, որ հայերեն այբուբենը ունեցել է 22 տառ դեռ շատ հին ժամանակներից<ref>Աճառյան[http://serials.flib.sci.am/Founders/Hayoc%20grer-%20Acharyan/book/index.html#page/436/mode/2up/ Հ․ Աճառյան, «Հայոց գրերը», Երևան 1984 թ․, էջ 55433]:</ref>։
 
Փիլոստրատը (մ․թ․ 175-249)՝ հռոմեական կայսր Կարակալայի պատմիչը, իր «Ապոլոնի Դիանան» գրքում պատմում է, որ Հայկական Տավրոսում մի մեծ հովազ են բռնել ոսկե օղակապը վզին, որի վրա հայերենով գրված է եղել․ «Հայոց թագավոր Արշակից Դիոնիս աստծուն»<ref>Филострат, ՛՛Жизнь Аполлония Тианского՛՛, Москва 1985 թ․</ref><ref name="ReferenceB">Ինճիճեան Ղ․, «Դարապատում», Վենետիկ 1827, էջ 75:</ref>։