«Լայոս Տոլնաի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
Լայոս Տոլնաին ծնվել է սնանկացած ազնվականի ընտանիքում, սովորել է Նադ-Կյորյոշկի գիմնազիայում, այնուհետև Պեշտի ռեֆորմատակամ սեմինարիայում, որն ավարտելով որոշ ժամանակ դասավանդում է տեղում, հետո մեկնում է գավառ՝ [[Մարոշվաշարհեյ]], որտեղ քահանայի է կարգվում: Տասնվեց տարի անց՝ [[1884]] թվականին վերադառնում է [[Պեշտ]], որտեղ վաստակում է միայն գրական աշխատանքով և ապրում աղքատության մեջ: [[1887]] թվականին Տոլնաին սկսում է սկսում է լույս ընծայել «Գրականություն» ամսագիրը, որը երկար չի տևում: [[1889]] թվականին մեծ դժվարությամբ ստանում է ուսուցչի պաշտոն, իսկ ավելի ուշ՝ ստանձնում է տնօրենի պարտականությունները:
 
Տոլնաին մահացել է աղքատության և միայնության մեջ<ref name="Հունգարական">Հունգարական նովելներ, Ե., «Սովետական գրող», 1978, էջ 3-4:</ref>:
 
== Ստեղծագործությունը ==
Լայոս Տոլնաիի ստեղծագործությունները սուր սոցիալական բովանդակություն ունեն: [[Երգիծանք]]ի մեծ ձիրքով և վարպետությամբ օժտված հեղինակը մասնակի երևույթների մեջ տեսնում է տիպականը և խարազանում իր ժամանակի հասարակության արատները:
 
Գրական կյանքն սկսելով որպես բանաստեղծ՝ հետագայում նա ամբողջովին տրվում է արձակին: Տոլնաիի տաղանդին հատուկ է նովելի ժանրը: Նրա գրչին են պատկանում նաև բազմաթիվ [[վեպ]]եր, որոնցից են՝ «Պարոնայք» ([[1872]]), «Տիկին բարոնուհին» ([[1882]]), «Ազնվական արյուն» ([[1882]]), «Պարոն քաղաքագլուխը» (1885), «Նոր նահանգապետը» ([[1886]]) վեպերը և «Մութ աշխարհ» ինքնակենսագրական վեպը<ref name="Հունգարական" />:
 
== Ծանոթագրություններ ==