«Վիզա (խումբ)»–ի խմբագրումների տարբերություն

չ
clean up, replaced: եւ → և (5)
չ (clean up, replaced: եւ → և (5))
}}
 
'''Վիզա'''-ն (նախկինում Վիսա) 9 միջազգային երաժիշտներից կազմված խումբ է Լոս Անջելեսից, որը միավորում է դուդուկը, ուդը և ցնցման գործիքները ծանր ռոքի հետ: «Վիզա»-ն մուտքի արտոնագիր է դեպի երաժշտական բազմազանության աշխարհ, կամուրջ` ժանրերի, տարատեսակ հնչյունների ու ռիթմերի միջեւմիջև, այնպես ինչպես անձնագրում դաջված «վիզան» է կապում աշխարհագրական տարածքները:
 
==Պատմություն==
2000 թվականին ազգությամբ հույն Կնուպ Տոմոպուլոսը [http://knoup.com] Միացյալ նահագներում նախաձեռնեց «Վիզա» անունով նախագիծը, որը տարիներ անց հիմք դարձավ համանուն խմբի ստեղծման համար: Այստեղ հավաքվեցին Լոս Անջելեսում հաստատված 9 երաժիշտներ, նրանցից 6-ը` հայեր:
«Մեր խումբը պիցցայի նման է, որի վրա ¾-ը պեպերոնի է, մի փոքր կոկոս եւև մնացածը` պանիր: Այս դեպքում պեպերոնին հայերն են, այդուհանդերձ, խումբը հայկական չէ, ոչ էլ հունական, ճապոնական կամ իսպանական: Նպատակը աշխարհի տարբեր մշակույթները, երաժշտական գործիքներն ու հնչյունները կամրջելն է, նոր երաժշտություն մատուցելը» – ասում է Կնուպը:
6 տարի առաջ «Վիզա»-ն իր շարքերում ընդգրկեց եւսևս մի գործիք` դուդուկ, որը հնչում է Ջիվան Գասպարյան Կրտսերի ձեռքերում: - «Ռոքը բարձր են նվագում եւև ինձ համար հեշտ չէ լսելի դարձնել դուդուկի ձայնը», - ասաց Ջիվանը, ով խմբին միանալիս ռոքի սիրահար չէր, բայց հիմա շատ է լավ է զգում իրեն:
Վիզայի պատմության մեջ կարեւորկարևոր շրջադարձ գրանցվեց, երբ հանդիպեցին System of a Down [http://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%AB%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B4_%D6%85%D6%86_%D5%A8_%D5%A4%D5%A1%D5%B8%D6%82%D5%B6] խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանին, ով անգամ ստանձնեց նրանց պրոդյուսերական գործը: «Վիզա»-ի այցը Հայաստան նույնպես կայացավ Սերժ Թանկյանի շնորհիվ: Խումբը պատիվ ունի ուղեկցել Թանկյանի եվրոպական շրջագայությունը ու հանդես գալ որպես բացման խումբ:
2010-ին Վիզան թողարկեց իր 5-րդ ալբոմը` «Made in Chernobyl», որտեղ կրկին վեր է հանում սերն ու հավատարմությունը, պայքարում դավաճանության ու վատ բարքերի դեմ: Ինչպես խմբի մենակատար Կնուպն ասաց, «մենք խոսում ենք հին հեքիաթների մասին, որոնք արդիական էին, երբ դեռ քաղաքականությունը մարդկանց չէր հետաքրքրում»: Խումբն այժմ աշխատում է իր «Carnivalia» խորագրով ալբոմի վրա, որը նախատեսվում է լույս տեսնել 2011-ի ամռանը:
 
*2010 - Made in Chernobyl
*2011 - Carnivalia
 
 
==Խմբի անդամներ==