«Հարավային Կովկաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 6.
Հարավային Կովկասը կամ Այսրկովկասը երկրամաս է [[Արևելյան Եվրոպա]]յում ու [[Ասիա]]յում, [[Մեծ Կովկաս|Մեծ Կովկասի Ջրբաժան լեռնաշղթայից]] հարավ։ Ըստ որոշ օտար, այդ թվում՝ ռուս գիտնականների, Այսրկովկասում են գտնվում Կոլխիդայի ու [[Կուր]]-[[Արաքս]]յան դաշտավայրերը, [[Փոքր Կովկաս]]ի լեռնաշղթան, [[Արցախ]]ի լեռնաշղթան, [[Հայկական լեռնաշխարհ]]ի մի հատվածը, [[Թալիշի լեռներ]]ը, [[Սևանա լիճ]]ը և այլն։
 
Իրականում [[Հայկական լեռնաշխարհ]] ամբողջությամբ մի առանձին աշխարհագրական միավոր է, որն իր տարածքով՝ գրեթե 450 հազար քառակուսի կիլոմետր, եթե չի գերազանցում, ապա գոնե չի զիջում ո՛չ միայն առանձին վերցրած Այսրկովկասին և Հյուսիսային Կովկասին, այլև ամբողջ [[Կովկաս|Կովկասին]]՝ միասին վերցրած:<ref>Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան:</ref><ref>Ամբողջ Կովկասի տարածքը կազմում է 444 հազ. 400 կմ²: Այդ թվում՝ Հարավային Կովկասի տարածքը կազմում է 186 հազար 100 կմ² (որից՝ Հայաստանի Հանրապետությունը՝ 29 հազ. 800 կմ², Արցախի Հանրապետությունը՝ 12 հազ. կմ², Վրաստանը՝ 57 հազ. 700 կմ², Ադրբեջանը՝ 74 հազ. 600 կմ², Աբխազիան՝ 8 հազ. 700 կմ², Հարավային Օսիան՝ 3 հազ. 900 կմ²), իսկ Հյուսիսային Կովկասի տարածքը, որը ամբողջությամբ ներկայումս մտնում է Ռուսաստանի մեջ, կազմում է 258 հազար 300 կմ² ըստ ռուսական հավաստի աղբյուրների: Տե՛ս Энциклоедия «Вокруг света». [http://www.vokrugsveta.ru/encyclopedia/index.php?title=%D0%A1%D0%B5%D0%B2%D0%B5%D1%80%D0%BD%D1%8B%D0%B9_%D0%9A%D0%B0%D0%B2%D0%BA%D0%B0%D0%B7]</ref> Ավելին, այսպես կոչված Հարավային Կովկասը կամ Այսրկովկասը դարեր շարունակ եղել է Հայկական քաղաքակրթական գոտու մի մասը և հաճախ էլ պարզապես հայկական պետության մասն է կազմել, մասնավորապես՝ [[Արարատյան թագավորություն|Արարատյան]] կամ [[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] (Ք.ա. IX-VII դդ.), [[Արտաշիսյաններ|Արտաշիսյանների]] [[Մեծ Հայքի թագավորություն|Մեծ Հայքի թագավորության]] (Ք.ա. I դ. գրեթե ամբողջությամբ ներառվելով [[Տիգրան Բ Մեծ|Տիգրան Բ Մեծի]] տերության կազմի մեջ), [[Արշակունիներ|Արշակունիների]] [[Մեծ Հայք|Մեծ Հայքի]] թագավորության (I-V դդ.), [[Բագրատունյաց Հայաստան|Բագրատունիների համադաշնային տերության]] (IX-XI դդ.) ժամանակներում:<ref>Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան:</ref>
 
Հարավային Կովկասում են գտնվում 3 ճանաչված ([[Հայաստան]]ի, [[Վրաստան]]ի, [[Ադրբեջան]]ի) և 3 չճանաչված ([[ԼՂՀ|Արցախի]], [[Հարավային Օսիա]]յի և [[Աբխազիա]]յի) հանրապետություններ։ Երկրամասը հյուսիսից սահմանակից է [[Ռուսաստան]]ին, արևմուտքից և հարավ-արևմուտքից՝ [[Թուրքիա]]յին,<ref>Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան:</ref> հարավից՝ [[Իրան]]ին։