«Հարավային Կովկաս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
[[Պատկեր:Vector-map of Caucasus (hy).svg|մինի|404x404px|աջից|Հարավային Կովկասի պետությունները]]
'''Հարավային Կովկաս''' ({{lang-ka|სამხრეთი კავკასია}}, «Սամխրեթի Կավկասիա», [[օսերեն]]՝ Фæскавказ, «Փեյսկավկազ», {{lang-az|Cənubi Qafqaz}}, «Ջանուբի Քաֆքազ»), հայերեն՝ '''Այսրկովկաս''' կամ '''Անդրկովկաս'''<ref name="ՏՈՒՏ">{{ՏՈՒՏ|section=II.A.3|page=51}}</ref>։ Անշուշտ, ճիշտ ձևը Այսրկովկասն է, քանզի Հայաստանը Կովկասյան լեռնաշղթայից «այսր» է, այսինքն՝ «այս կողմ», այլ ոչ թե՝ «անդր», այսինքն՝ «այդ կողմ»։ Այսպիսով հայերի և հարավկովկասյան (Southern Caucasus, Южный Кавказ) ժողովուրդների տեսակետից նայելով՝ [[Հայաստան|Հայաստանը]], [[Վրաստան|Վրաստանը]] և հարավկովկասյան երկրներն ու տարածքները '''Այսր'''կովկաս են (Cis-Caucasus, Циз-Кавказье), իսկ [[Հյուսիսային Կովկաս|Հյուսիսային Կովկասի]] (Northern Caucasus, Северный Кавказ) երկրամասերը և [[Ռուսաստան|Ռուսաստանը]] մեզ համար դառնում են '''Անդր'''կովկաս (Trans-Caucasus, Закавказье)։ Այնինչ ռուսական տեսակետից Հայաստանը, Վրաստանը և այլք '''Անդր'''կովկաս են։ Եվ հենց այդ վերջին աշխարհագրական տերմինն էլ ռուսական, այդ թվում խորհրդային ռուսական կողմը պարտադրել է նախկինում իր ենթակայության ներքո գտնվող ժողովուրդներին, այդ թվում հայերիս։<ref>Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան, ռազմական պատմաբան:</ref> Ի դեպ, «Անդրկովկա՞ս», թե՞ «Հարավային Կովկաս» տերմինների օգտագործման հարցը զուտ գիտական, աշխարհագրական տերմինաբանության հարց չէ, այլ ունի քաղաքական, նույնիսկ աշխարհաքաղաքական լուրջ ենթատեքստ: Ընդ որում այդ հարցի մասին կան օտարազգի նշանավոր գիտնականների հիմնավորված կարծիքները, այդ թվում՝ դեռ ԽՍՀՄ ժամանակաշրջանում բավական հայտնի վրաց գիտնական Թամազ Գամկրելիձեինը, մասնավորապես հրապարակված վերջինիս անգլերեն հոդվածում՝ Պրոֆեսոր Թ.Գամկրելիձե, «Անդրկովկա՞ս», թե՞ «Հարավային Կովկաս»: Դեպի առավել ճշգրիտ աշխարհաքաղաքական անվանակարգը: Prof. Thomas V. GAMKRELIDZE. "Transcaucasia" or "South Caucasus"?
Towards a more exact geopolitical nomenclature* <ref>Prof. Thomas V. GAMKRELIDZE. "Transcaucasia" or "South Caucasus"?
Towards a more exact geopolitical nomenclature* [http://www.parliament.ge/files/327_2288_943216_coucasus.pdf]</ref>
 
Հարավային Կովկասը կամ Այսրկովկասը երկրամաս է [[Արևելյան Եվրոպա]]յում ու [[Ասիա]]յում, [[Մեծ Կովկաս|Մեծ Կովկասի Ջրբաժան լեռնաշղթայից]] հարավ։ Ըստ որոշ օտար, այդ թվում՝ ռուս գիտնականների, Այսրկովկասում են գտնվում Կոլխիդայի ու [[Կուր]]-[[Արաքս]]յան դաշտավայրերը, [[Փոքր Կովկաս]]ի լեռնաշղթան, [[Արցախ]]ի լեռնաշղթան, [[Հայկական լեռնաշխարհ]]ի մի հատվածը, [[Թալիշի լեռներ]]ը, [[Սևանա լիճ]]ը և այլն։