«Չունցին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 289.
 
== Մշակույթ ==
 
==== Տուրիստական տեսարժան վայրեր ====
[[Պատկեր:Wuxiashierfeng.jpg|աջից|մինի|200x200փքս|Լեռ Ուշան]]
Չունցին հայտնի է որպես «քաղաք լեռների վրա» քաղաքի կենտրոնական հատվածը տեղակայված է Յանցզի և Ցզյլինցզյան գետերի միջև, ունի բլրապատ ռելեֆ, տներն այստեղ կառուցվում են լեռնաճյուղերի վրա, իսկ ափի մոտ փողոցները կտրուկ իջնում են։ Հատկապես գեղեցիկ տեսարան ունի գիշերային Չունցինը, երբ բլուրները լուսավորվում են բնակելի տների բազմաթիվ լույսերով, իսկ վերևից նրանց վրա է ընկնում երկնքի աստղերի լույսերը։ Քաղաքի հյուսիսային և հարավային արվարձաններում  կան տաք աղբյուրներ, Ցզինյուանշան լեռան մոտի գեղատեսիլ տարածքում կառուցված են ամռառանոցներ։  Եթե գնալ դեպի Չունցին առավել հեռավոր շրջաններ, ապա հնարավոր կլինի ընկնել ջունգլիներ, «քարերի անտառ» (Վանշանի շրջան) կամ էլ Ըլունյան քարանձավներ, կարելի է այցելել նաև Սյանշանի բարձրունքները և մի շարք այլ գեղատեսիլ վայրեր։ Գետային կռուիզների սիրահարները կարող են նավարկել Յանցզիի վրայով, հիանալով «Սանսյաի» երեք քարանձավներով, Ուշանի լեռները հատող Սյաինխեև Դանինխե գետերի կիրճերով, կարելի նաև զմայլվել բազմադարյան պատմություն ունեցող գրերով, որոնք գրված են Յանցզիի և Յունյանի մոտի ապարների վրա: Այն բանից հետո, երբ կավարտվի Սանսանյան ջրամբարի  շինությունը Յանցզիի հովտում կհայտնվի հսկայական արհեստական լիճ շուրջ 600 կմ երկարությամբ և ավելի քան հազար քառ․ կմ ծավալով։ Այն կդառնա տուրիստական կռուրզների , հանգստի և էկսկուրսիաների անցկացման հաճելի վայր։
 
Չունցինը հարուստ է նաև պատմա-մշակութային մի շարք հուշարձաններով, որոնք հետաքրքրություն են առաջացնում տուրիստների մոտ։
* «Հունյանցլուն» թանգարան  ( 8-րդ բանակի  ներկայացուցչության տեղ)
* «Գելաշան» հուշահամալիրը, որտեղ թաղված են գոմինդանակն իշխանության համակենտրոնացման «Չժացիդուն» և «Բայգունդուն» ճամբարների զոհերը։ 
* Չան Կայշիի նախկին նստավայրը։
Տող 301 ⟶ 300՝
* Կուն Սյանսիի նստավայրը «Կունյուն»-ում
* հուշարձան նվիրված Չունցինի երկրորդ մայրաքաղաք եղած ժամանակշրջանին։
Իրենցց մեծ կարևորություն են ներկայացնում Դյայուիչեն ամրոցը  Հեչունեում, որը եվրոպացիների կողմից անվանվել է  «Արևելյան Մեքքա», ամրոցը մեկն էր երեք ամրոցներից, որոնք հին Չինաստանի պատմությունում հզոր դիմադրություն էին ցուցաբերում արտերկրացիներ հարձակումների ժամանակ։ Այս թվին կարելի է դասել նաև Ֆենդույի ժայռապատկեր արձանագրությունները («Սատանայի քաղաքում»), Շիչժուի շրջանում «Երկնային աստիճանները», Չժունսյան շրջանի Շիբաոչժայ ամրոցի գեղատեսիլ պարիսպները, Չժան Ֆեյի պաշտամունքի տաճարը Յունյանում, Լյապինի շրջանում  Շուանգույտան բւդդայական տաճարը, Բայդիչենի դաստակերտը, որտեղ հայտնի զորահրամանատար Լյու Բեյը մահից առաջ Չժուգե Լյանին հանձնարարել էր հոգ տանել իր տղայի մասին, պոետ Լյու Լյայի քարայրը Ուշան սարի վրա և վերջապես լեռնաճյուղերից կախված դագաղները։
 
== Կրթություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Չունցին» էջից