«Անդրեա Պալլադիո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
No edit summary
Տող 3.
 
== Կենսագրություն ==
[[Պատկեր:Monument to Andrea Palladio fronte(Vicenza).jpg|մինի|ձախից|Անդրեա Պալլադիոյի արձանը Վիչենցայում]]
Ապրել և ստեղծագործել է հիմնականում Վիչենցայում և [[Վենետիկ]]ում։ Ստեղծել է հասարակական, պաշտամունքային, բնակելի շենքերի բազմազան տիպեր, որոնք առանձնանում են ճարտարապետական լուծումների կատարելությամբ, ճակատի և հատակագծի բնական կապով, արտաքին ծավալներն ու ինտերիերները միասնական ամբողջության մեջ միավորող [[Օրդերներ|օրդերային]] կոմպոզիցիաների («փոքր օրդեր», մի քանի հարկ ընդգրկող «մեծ օրդեր» և այլն) ճկուն, հնարամիտ կիրառման հարստությամբ, կառույցը շրջապատին ներդաշնակելու ձգտումով (Պալացցո Վալմարանա, սկսվել է 1566 թվականին, «Օլիմպիկո» թատրոնը, 1580–1585, ավարտել է ճարտարապետ Վ․ Սկամոցցին, երկուսն էլ՝ Վիչենցայում, «Ռոտոնդա» վիլլան, 1551–1567, Վիչենցայի մոտակայքում, Սան Ջորջո Մաջորե եկեղեցին, 1565–1580, Վենետիկում և այլն)։