«Արժեք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Վերահղվում է դեպի Արժեք (Տնտեսագիտություն)
 
No edit summary
Տող 1.
#ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Արժեք (Տնտեսագիտություն)]]
{{խմբագրում եմ|[[Մասնակից:SusikCH|SusikCH]] ([[Մասնակցի քննարկում:SusikCH|քննարկում]])}}
'''Արժեք''', կարևորություն, օգուտ, նշանակալի իր կամ երևույթ: Արտաքնապես արժեքը առարկայի կամ երևույթի առանձնահատկությունն է: Սակայն նրանց նշանակությունն ու օգտակարությունը սահմանված չէ բնության կողմից, այն գնահատվում է ոչ միայն օբյեկտի ներքին կառուցվածքով, այլև հիմնվում է կոնկրետ գործողությունների ժամանակ նրան տրված սուբյեկտիվ գնահատականների վրա, որոնք մտնում են հասարակական ոլորտի մեջ, քանի որ մարդը հետաքրքրված է, կամ ունի դրա կարիքը: Արժեհամակարգը կողմնորոշիչ դեր ունի մարդու առարկայական և սոցիալական իրականության մեջ, որը նրա պրակտիկ վեաբերմունքն է շրջապատող առարկաների ու երևույթների հանդեպ: Օրինակ, բաժակը, որը ապագայում ծառայելու է որևէ բան խմելու համար, իր օգտակարությունը դրսևորում է որպես սպառողական արժեք, այսինքն` նյութական շահ: Հանդիսանալով աշխատանքի արդյունքում ստացված և ապրանքափոխանակման առարկա` բաժակը ներկայացվում է որպես տնտեսագիտական [[Արժեք (Տնտեսագիտություն)|արժեք]]: Եթե բաժակը իրենից ներկայացնում է մշակութային առարկա, ապա այն ունենում է նաև գեղագիտական արժեք և գեղեցկություն:
 
[[Պատկեր:Uomo Vitruviano.jpg|մինի|աջից|Մարդը, ում իրավունքներն ու ազատությունը բարձրագույն արժեքներն են]]
 
Օգտագործվում է մի քանի իմաստներով
*Արժեք, որպես առարկայի կամ երևույթի բնորոշիչ հատկություն, որի օգնությամբ հասկացվում է նրա նշանակությունը: Գոյություն ունեն «նյութական արժեքներ» և «հոգևոր արժեքներ»: Հայտնի է նաև «մնայուն արժեքներ» հասկացությունը:
*Արժեք, [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]] մեջ այն մատնանշում է որոշակի օբյեկտների և երևույթների անհատական և սոցիալմշակութային նշանակությունը
*Արժեք, [[Տնտեսություն|տնտեսության]] մեջ որպես հոմանիշ է օգտագործվում «սպառողական արժեք» հասկացությանը, այսինքն` սպառողի համար առարկայի նշանակությունը և օգտակարությունը:
*Փիլիսոփայական հասկացություն համարվող «Արժեհամակարգերի» ներքո ենթադրվում են այն արժեքները, որն անհատը գնահատում է իր շրջապատում: Սերտորեն կապված է [[մոտիվացիա]] հասկացության հետ:
 
== Տես նաև ==
*[[Արժեքաբանություն]]
*[[Արժեք (Տնտեսագիտություն)]]
*[[Գին]]
*[[Տնտեսություն]]
*[[Պահանջմունք (հոգեբանություն)]]
*[[Հետաքրքրություն]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արժեք» էջից