«Ստեփանոս Սյունեցի»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
No edit summary
 
 
Աստվածաբան-մեկնիչ, քերական, թարգմանիչ, բանաստեղծ և երաժիշտ: Ծննդյան տարին հավանորեն ընկնում է 660-ական թթ. մեջ: Եղել է Սյունիքից, [[Դվին|Դվինի]] ավագերեցիավագ երեցի որդին: Նախնական կրթություննկրթությունը ստացել է կաթողիկոսարանի դպրանոցում, այնուհետև աշակերտել նախ՝ Մաքենյաց վանքի վանահայր Սողոմոնին, ապա Սյունիքի վարդապետարանում՝ Մովսես Քերթող եպիսկոպոսին: Թերևս վերջինից էլ ստացել է վարդապետության աստիճանը: Մովսես եպիսկոպոսի մահվանից հետո տեղափոխվել է Դվին և որպես ուսուցիչ` գործել կաթողիկոսարանի դպրանոցում: Մի առիթով վիճել է Սմբատ Բագրատունի ասպետի հետ և իր հայացքների համար հալածվել նրանից: Գիտակցելով իմաստասիրական գիտության մեջ իր անկատար լինելը՝ ուղևորվել է Կ.Պոլիս, խորացրել իր իմացությունը աստվածաբանությունիցաստվածաբանության, մատենագրությունիցմատենագրության մեջ, յուրացրել երաժշտական արվեստը, հունարեն և լատիներեն լեզուները: ՈՒսման նպատակով եղել է նաև Հռոմում և Աթենքում: Դեռևս Կ.Պոլսում Սյունեցին եռանդուն թարգմանչական գործունեություն է ծավալել՝ խորհրդատու և համագործակից ունենալով Դավիթ Հիպատ անունով հայ գիտնական իշխանին: Գրական-թարգմանչական աշխատանքը շարունակվելշարունակել է նաև հայրենիքում: Սյունյաց եպիսկոպոս դարձած նշանավոր եկեղեցականնեկեղեցականը սպանվել է 735 թ. Եղեգնաձորի Մոզն ավանում, քնած ժամանակ, մի կնոջ ձեռքով, որին անառակ վարքի համար քարոզի ժամանակ հանդիմանել էր: Թաղված է Թանահատի վանքում:
 
== Աշխատություններ ==
 
Սյունեցու թարգմանությամբ մեզ են հասել Դիոնիսիոս Արեոպագացու, Գրիգոր Նյուսացու, Նեմեսիոս Եմեսացու, Կյուրեղ Ալեքսանդրացու, Գևորգ Պիսիդեսի, Մաքսիմոս Խոստովանողի աստվածաբանական, մեկնաբանական և բնագիտական մեծարժեք աշխատությունները: Բավական մեծաթիվ են եղել նաև նրա մեկնաբանական բնույթի գործերը: Մեծ է Սյունեցու ներդրումը հոգեվորհոգևոր երգարվեստի, երաժշտության տեսության ու շարականագրության բնագավառում: Նրան են պատկանում "Աւագ օրհնութեան" կանոնի շարականները: Նրա հոգևոր երգերը տեղ են գտել Շարակնոց և Մանրուսմունք ժողովածուներում:
 
 
8

edits