«Քամի»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 18 բայտ ,  3 տարի առաջ
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- , +,, -, +, , - + ))
== Քամու ուսումնասիրությունն ու չափումները ==
Քամին բնութագրվում է օդի շարժման արագությամբ, ուժգնությամբ և ուղղությամբ։ Քամու արագության և ուղղության շարունակական փոփոխությունը հանգեցնում է մթնոլորտի մրրկայնության՝ անկանոնության։ Մթնոլորտի երկրամերձ շերտերում քամու արագությունը փոխվում է 0-ից (անդորր) մինչև 50 մ/վ և ավելի (փոթորիկ) սահմաններում։
[[Պատկեր:AnemoscopiKizhi 06-2017 img23 windsock.JPGjpg|մինի]]
Քամու արագությունը և ուղղությունն ունեն լավ արտահայտված օրական ընթացք. գիշերը գետնամերձ շերտում դիտվում է նվազագույն, իսկ կեսօրից հետո՝ առավելագույն արագություն։ Տարվա ընթացքում քամու միջին առավելագույն արագություն դիտվել է Անտարկտիդայում (22 մ/վ)։ Այստեղ քամու օրական միջին արագությունը հասնում է 44 մ/վ-ի, իսկ առանձին պահերի՝ մինչև 90 մ/վ-ի։ ՀՀ-ում քամու մեծ արագություններ դիտվում են հատկապես լեռնանցքներում։ Այդ առումով բնորոշ է Սիսիանի լեռնանցքը, որտեղ քամու տարեկան միջին արագությունը 8, 8 մ/վ է, իսկ տարեկան 86 օր ուժեղ քամիներ են լինում։ Քամու ուժն արտահայտում են Բոֆորտի 12 բալլանոց սանդղակով (անգլիացի Ֆ.Բոֆորտն է 1806 թ-ին առաջին անգամ կիրառել քամու ուժը չափող սանդղակ)։ 0 բալլի դեպքում անդորր է. քամու արագությունը նվազագույնն է՝ 0, 02 մ/վ, իսկ 12 բալլ ուժգնության դեպքում արագությունը հասնում է 30–40 մ/վ-ի. դա արդեն մրրիկ է, քամին ունենում է կործանիչ, ավերիչ ազդեցություն. պոկվում են շենքերի տանիքները, արմատախիլ են լինում ծառերը և այլն։
 
|Քամու գործողությունն ավերիչ, ամայացնող է․ կարող են
փլվել նույնիսկ քարե շենքերը։
|}
 
== Քամու տիպերը ==
Երկրագնդի վրա առկա որոշակի ուղղությամբ շարժվող քամիներից են պասսատները, մուսսոնները, բրիզները, լեռնահովտային քամիները։
115

edits