«Երևանի պատմության թանգարան»–ի խմբագրումների տարբերություն

 
1938 թ. Երևանի պատմության թանգարանի բակում հայ անվանի նկարիչներ Մ. Սարյանի, Փ. Թերլեմեզյանի, Ս. Առաքելյանի, Գ. Գյուրջյանի ջանքերով կազմակերպվել է Երևանին նվիրված ցուցահանդես, որի ավարտից հետո ցուցադրված աշխատանքները նվիրվել են թանգարանին՝ հարստացնելով նրա կերպարվեստի ֆոնդը։ Այս կտավները, բացի գեղարվեստական բարձր արժեք ներկայացնելուց, ունեն վավերագրական մեծ նշանակություն։
Թանգարանի դրոշմանիշերի հավաքածուն, որն ամփոփված է մի քանի ալբոմներում, թողարկվել է Առաջին Հանրապետության տարիներին։ Դրոշմանիշերը ունեն գեղարվեստական բարձր ճաշակ և արտացոլում են մեր ժողովրդի բազմադարյան մշակույթը ու հոգևոր կյանքը /նկարիչ՝ Արշակ Ֆեթվաճյան/։ Դրանք տպագրվել են Փարիզում։ Հայկ Գավուքճյանի՝ բազմագիտակ ֆիլատելիստի և նվիրյալի դրոշմանիշերի հավաքածուն 1936թ. Նյու-Յորքում տեղի ունեցած ֆիլատելիայի ցուցահանդեսում արժանացել է բրոնզե մեդալի։ Հետագայում դրանք նվիրվել են Երևանի քաղխորհրդի գործկոմին, որն էլ հանձնել է Երևանի պատմության թանգարանին։ Թանգարանը ժամանցի վայր է բոլոր տարիքի, զբաղմունքի և նախասիրությունների տեր մարդկանց համար։ Թանգարանի՝ այցելուների հետ տարվող աշխատանքային փորձը մեր օրերում նոր կիրառում է ստացել։ Շարունակվում է պահպանվել և ամրապնդվել թանգարան-դպրոց կապը՝ ստանալով նոր շունչ և նոր երանգ։ Թանգարանը մշտական կապի մեջ է թե’ հնաբնակ, թե’ մատաղ սերնդի երևանցիների հետ։ Տարեցտարի մեծանում է թանգարանի աշխատակիցների հեղինակած հրատարակությունների ցանկը։ Բացի՛ր այս դուռը, մտի’ր ներս, քո գոյությունը խառնիր քաղաքիդ անցյալ, ներկա ու գալիք պատմության ոսկե փոշուն, ապրի’ր, ապրեցրո’ւ քո մեջ հպարտությունը, որ պարզապես հայ ես, երևանցի ես...<ref>[http://archive.168.am/am/news/6765 ''168 Ժամ շաբաթաթերթ'' Երևանի պատմության թանգարանում պահվում է ավելի քան 87 հազար առարկա]</ref>--><gallery>
Պատկեր:Երևանի-պատմ-թանգարան.JPG|
 
Պատկեր:Երևանի պատմության թանգարան.jpg|
Պատկեր:Swastika mark on potter Yerevan history museum Armenia VM.jpg|
Պատկեր:Artcakh history.pdf|
Պատկեր:Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ.pdf|
</gallery>
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}