«Մասնակից:ExpertArm/Ավազարկղ 1»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 23.
Փյունիկի միաբանության ակտիվ անդամ է, ով ամենալավն է գլուխ հանում չարերից: Իսկական վետերան-մարտիկ է. ունի ամուր բնավորություն, կոպիտ է, երբեմն՝ դաժան, գործում է արագ և վճռականորեն, միշտ զգաստ է: Ամենուր վտանգ և դավաճանություն է կանխազգում: Խմում է միայն իր տափաշշից և, որպես կանոն, ուտում է իր պատրաստած ուտելիքը:
 
«[[Հարրի Փոթերը և Հրե գավաթը |Հարրի Փոթերը և Հրե գավաթը]]» վեպում Բարտեմիուս Կրաուչ կրտսերի «Իմպերիուս» կախարդանքի ազդեցության տակ նստել է սեփական սնդուկի մեջ: Կրաուչը ամեն ժամը մեկ օգտագործում էր շրջանառու դեղաթույն, որպեսզի ընդունի Ահեղ Աչքի տեսքը: Վեպի վերջում իսկական Գրյումին հաջողվում է դուրս գալ սնդուկից:
 
«Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը» վեպում՝ խավարամարտիկների թիմի կազմում ցախավելներով ուղեկցում էր Հարրի Փոթերին Դուրսլիների տնից Գրիմմո 12 հրապարակ: Նաև Մոգության նախարարության վրայով թռչելիս Տոնկսի և Լյուպինի հետ օգնում էր Հարրի Փոթերին և նրա ընկերներին պաշտպանվել Մահ խժռողներից, որի արդյունքում վիրավորվեց Դոլոհովի կողմից և միառժամանակ կորցրեց գիտակցությունը: