«Սպահան քաղաք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 30.
XIII դարում մոնղոլները թալանեցին քաղաքը: 1387 թ տեղի ունեցավ [[Լենկթեմուր]]ի արշավանքը: Քաղաքը գրավվեց, սակայն անմիջապես տեղի ունեցավ ընդվզում` դարբին [[Ալի Քոչապ]]ի ղեկավարությամբ: Ժողովրդի զայրույթը թափվեց Լենկթեմուրի զինվորների ու հարկավաքների գլխին: Ընդվզումը ճնշելու ժամանակ Լենկթեմուրը ցուցաբերեց ծայրաստիճան դաժանություն. կոտորվեց շուրջ 70 հազար մարդ, իսկ նրանց կտրված գլուխներից կառուցվեցին աշխատարկներ: Սակայն իր աշխարհագրական լավ դիրքի շնորհիվ, Սպահանը արագ վերականգնվեց և սկսեց ծաղկել, հատկապես [[Սեֆևյաններ]]ի օրոք:
Սպահանի ոսկե շրջանը սկսվեց XVI դարում` [[Շահ Աբբաս]]ի օրոք (1587—1629): Շահը Սպահանը դարձրեց ՍեֆևյաններիՍեֆյանների մայրքաղաքը, որն այդպես մնաց 100 տարուց ավելի: Շահ Աբբասի օրոք Սպահանում կային այգիներ, գրադարաններ ու մզկիթներ, որոնք ապշեցնում էին եվրոպացիներին: Իրանիցները քաղաքն անվանեցին Նեսֆ-է-ջահան, ինչը նշանակում է «աշխարհի կեսը, այդպիսով ցանկանալով ասել, որ Սպահանը տեսնելը նշանակում է տեսնել աշխարհի կեսը: Սպահանն այդ ժամանակ աշխարհի խոշորագույն քաղաքներից էր` մոտավորապես 600 հազար բնակչությամբ: Քաղաքում կային 163. մզկիթներ, 48 դպրոց, 1801 կրպակ և 263 հասարակական բաղնիք:
1722 թվականին Սպահանը գրավեցին աֆղանցիները, որոնք թալանեցին այն: Քաղաքի մեծ մասը վերածվեց ավերակների: Այս հարձակումը, ինչպես նաև առևտրի համար ավելի էժան ծովային ճանապարհների բացումը, պատճառ դարձավ, որպեսզի քաղաքն աստիճանաբար անկում ապրի: XVIII դարի կեսին Սպահանը դադարեց լինել Իրանի մայրաքաղաքը: