«Նախնադարյան Հայաստան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 58.
Հնդեվրոպական ցեղերի տեղաշարժերի հետևանքով ձևավորվեցին հույները, գերմանացիները, ռուսները և սլավոնական մյուս ժողովուրդները, արիացիները, որոնց թվում մեր հարավային հարևան պարսիկները։ Հայերը, փաստորեն, միակ հնդեվրոպական ժողովուրդն են, որ ձևավորվեցին որպես ժողովուրդ հնդեվրոպական նախահայրենիքում և հասան XXI դար։ Հետևաբար հայերը Հայկական լեռնաշխարհի տեղաբնիկ ժողովուրդ են։
 
Հայկական լեռնաշխարհը վաղնջական ժամանակներից բնակեցված է եղել բազմաթիվ ցեղերով, որոնց գերակշիռ մասը հայկական էր։ Դատելով սկզբնաղբյուրներից՝ Հայկական լեռնաշխարհի առաջին վաղ պետական կազմավորումը կոչվել է [[Արատտա]] (Ք.ա. XXVIII-XXVII դդ.)։ Այն հիշատակվում է որպես բարձր լեռնային երկիր՝ հարուստ մետաղներով և այլ օգտակար հանածոներով, որոնք նշանակալից մասով արտահանվում էին։ Երկրի կառավարման գործում առաջնակարգ դեր էին խաղում քրմերը, իսկ արքան միաժամանակ երկրի գլխավոր քուրմն էր։ Որոշ արձանագրություններում Արատտան կրում է «աստվածային սուրբ օրենքների երկիր» և «անմահության երկիր» անվանումները, որի արտացոլումն է Աստվածաշնչի կողմից դրախտը Հայաստանում տեղադրելը։
 
Փոքր Ասիայի շրջանում բնակվող խեթական ցեղերը Ք.ա. XVIII դարում ստեղծում են ուժեղ Խեթական պետությունը, որը գոյատևեց մինչև Ք.ա. XII դարը։ Հայկական լեռնաշխարհի արևմտյան մի շարք երկրամասեր գրավվեցին խեթերի կողմից և հայտնվեցին նրանց ազդեցության ներքո։ Հյուսիսային Միջագետքում և Հայկական լեռնաշխարհի հարավային մի քանի շրջաններում Ք.ա. XVII դարում ստեղծվում է [[Միտաննի]] պետությունը, որը նույնպես նշանակալից ազդեցություն ունեցավ Հայկական լեռնաշխարհի բնակչության զարգացման վրա։
 
Հայկական ցեղային միություններն ու պետական կազմավորումներն ավելի վաղ հանդես եկան հենց նրանց ազդեցության հիշյալ շրջաններում։ Ցավոք, պատմությունը ցեղային միությունների մասին գրեթե տեղեկություններ չի պահպանել, իսկ պետական կազմավորումների մասին տեղեկություններ պահպանել են սեպագիր արձանագրությունները:<ref> http://www.findarmenia.com/arm/history/29/85/ </ref>