«Պարույր Մելքոնյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 36.
 
=== Պատերազմ ===
2010թ. Հունիսի 18-ին` ժամը 23-ն անց 30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատայինները, հատելով ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածը, գրոհել են Չայլու գյուղի մերձակա ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկը:Նախահարձակ հակառակորդի շուրջ երկու տասնյակ զինվորներից կազմված հետախուզադիվերսիոն խմբի վնասազերծման նպատակով ԼՂՀ Զինված ուժերի վերոնշյալ ուղղության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում ադրբեջանական ջոկատայինները կրելով կորուստներ դիմել են փախուստի: Պաշտպանական թեժ մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև ղարաբաղյան կողմը. արիաբար զոհվել են` - կրտս.կրտսեր սերժանտ Գասպարյան Մնացական Ռոբերտի, - շարք.շարքային Բարսեղյան Արայիկ Սևակի, - շարք.շարքային Մանուկյան Էդվարդ Սուրենի, - շարք.շարքային Մելքոնյան Պարույր Արարատի: Վիրավորվել են` - կրտս.կրտսեր սերժանտ Մաթևոսյան Գարիկ Յուրիկի, - շարք.շարքային Բադասյան Գալուստ Գարիկի, - շարք. Արզումանյան Անդրանիկ Վալերիի, - շարք. Մեսրոպյան Հարություն Վարուժանի: Հատկանշական է, որ հակամարտող կողմերի շփման գծում ադրբեջանական զինուժի սանձազերծած հերթական լուրջ միջադեպը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Դ. Մեդվեդևի նախաձեռնությամբ անցկացված եռակողմ հանդիպումից ընդամենը մեկ օր հետո, որտեղ ի դեպ Ադրբեջանի նախագահն իր պատրաստակամությունն էր հայտնել շարունակել հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհը: Փաստելով այս և դրան նախորդած դիվերսիոն գործողությունների ու հրադադարի խախտման դեպքերի հաճախակի դարձած պրակտիկան`ԼՂՀ պաշտպանության նախարարությունը անհրաժեշտ է համարում իրազեկել, որ ադրբեջանական կողմն այդ ճանապարհով փորձում է պարբերաբար և նպատակաուղղված ապակայունացնել իրադրությունը հակամարտ զորքերի սահմանազատման գծում և դրանով իսկ հարցականի տակ դնել առանց այդ էլ տարածաշրջանում տիրող փխրուն խաղաղությունը:
 
=== Հուղարկավորություն ===