«Մար Աբաս Կատինա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ ՀՍՀ Նյութը վերցված է Հայկական Սովետական Հանրագիտարանի համանուն հոդվածից, ՔրիեյթիվՔոմմոնս Նշում Համանման Տարածում
Տող 1.
{{Տեղեկաքարտ Փիլիսոփա
| անուն = Մար Աբաս Կատինա (Մար Աբաս Մծուրնացի, Մարաբա Մծուրնացի)
| բնագիր անուն = [[ասորերեն]]՝ Mār Awā Qațțīnā
| շրջան =
Տող 26.
| վիքիքաղվածք =
}}
'''Մար Աբաս Կատինա''' կամնաև '''Մար Աբաս Մծուրնացի''', '''Մարաբա Մծուրնացի''' ([[ասորերեն]]՝ Mār Awā Qațțīnā, ծննդյան և մահվան թվականներն անհայտ, [[մ.թ.ա. 3-րդ դար]]), ասորի պատմիչպատմագիր և փիլիսոփա: Մար Աբաս Կատինա անվանումը թարգմանաբար նշանակում է՝ «Տեր Աբա Իմաստունն»<ref>«Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ. Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 1</ref>: Հայոց [[Վաղարշակ|Վաղարշակ Օրենսդիր]] թագավորի հանձնարարությամբ, օգտվելով հայկական արքունի դիվանում պահվող ժողովրդական ավանդությունների, առասպելների ու երգերի ժողովածուներից, հունարեն և ասորերեն լեզուներով գրել է Հայաստանի նախնական պատմությունը: [[Մովսես Խորենացի]]ն և [[Սեբեոս]]ը իրենց աշխատությունների առաջին մասերը գրելիս մեծապես օգտվել են նրա աշխատությունից: Սեբեոսը նրան անվանում է «Մծուրնացի»: Այս անվանումը ցույց է տալիս, որ նա ծնվել կամ երկար ժամանակ ապրել է [[Մեծ Հայք]]ի [[Մծուրք|Մծուրն]] քաղաքում: Իմացել է նաև հայերեն<ref>«Հայ Ժողովրդի Պատմություն», Հ.Գ. Ժամկոչյան, Երևան, 1975, էջ 195</ref>: Մար Աբաս Կատինայի մատյանը Մովսես Խորենացու «Հայոց Պատմության» և Սեբեոսի երկին կցված՝ Անանուն պատմիչի, այսպես կոչված «Նախնական պատմության» ամենակարևոր աղբյուրներից է: Ըստ Մովսես Խորենացու նա ապրել է [[մ.թ.ա. 3-րդ դար]]ում: Որոշ հետազոտողներ (Ն. Մառ, Ն. Ադոնց, Հ. Մանանդյան) նրան համարում են [[4-րդ դար]]ի հեղինակ, որը գրել է հունարեն: Մար Աբասը օգտագործել է թե՛ բանավոր և թե՛ գրավոր (հունարեն մի ժամանակագրություն, որը կազմված էր հայոց արքունի դիվանի վավերագրերից) աղբյուրներ, որոնցից քաղել է հայ ժողովրդի պատմության հնագույն շերտերն արտացոլող մի շարք առասպելներ և ասքեր: Մատյանում տեղ են գտել նաև [[պարթև Արշակունիներ]]ի պատմության որոշ դրվագներին և [[հայ Արշակունիներ]]ի սկզբնաշրջանին վերաբերվող տեղեկություններ<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 7,
էջ 295</ref>:
 
== Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» ==
Մար Աբաս Կատինան հիշատակվում է Մովսես Խորենացու [[«Հայոց պատմություն»]]-ում: Ըստ Պատմահոր վկայության՝ [[մ.թ.ա. 3-րդ դար]]ի կեսերին Հայոց թագավոր Վաղարշակը (անտիկ աղբյուրներում Խորենացու նշված ժամանակաշրջանում նման անունով արքա չի հիշատակվում, ուսումնասիրողների կարծիքով՝ մի շարք Հայոց արքաների, մասնավորապես՝ [[Արտաշես Ա]]-ի և [[Տրդատ Ա]] Արշակունու հավաքական կերպար է) իր իշխանությունը լիովին կարգի բերելով և իր թագավորությունը հաստատելով ''«կամեցավ իմանալ, թե ովքե՞ր արդյոք և ինչպիսի՞ մարդիկ տիրելիս են եղել Հայաստանի վրա իրենից առաջ, արդյոք ինքը անցյալի քաջերի՞ տեղն է գրավում, թե՞ ապիկարների»'': Այդ նպատակով նա գտնում է մի ''«ուշիմ ասորի»'' Մար Աբաս Կատինա անունով, ''«քաղդեական և հունական գրության մեջ վարժ»'', և նրան ուղարկում իր եղբոր՝ [[Արշակ Ա Պարթև|Արշակ Մեծ]]ի մոտ արժանավայել ընծաներով, (խնդրելով) բանալ նրա առաջ արքունական դիվանը<ref>«Հայոց Պատմություն», Մովսես Խորենացի, Ա. Ը.</ref>: Արշակ Մեծն ընդունելով գրությունը Մար Աբաս Կատինայից, մեծ ուրախությամբ հրամայում է բանալ նրա առաջ արքունական դիվանը, ''«որ Նինվեում էր»'', միաժամանակ ուրախանալով, որ այսպիսի մտադրություն ունի իր եղբայրը, որին վստահել էր իր թագավորության կեսը: Մար Աբասը աչքի անցկացնելով բոլոր մատյանները ''«գտնում է մի մատյան հունարեն գրված»'' ու այդ մատյանից հանելով միայն մեր ազգի ''«հավաստի պատմությունը»'' հույն և ասորի գրերով ''«բերում է Մծբին Վաղարշակ թագավորին»'': Ստանալով Մար Աբաս Կատինայի մատյանը՝ Վաղարշակը համարում է այն ''«առաջինն իր գանձերի մեջ, դնում է արքունական պահեստը մեծ զգուշությամբ և հրամայում է մի մասը քարի վրա արձանագրել»''<ref>«Հայոց Պատմություն», Մովսես Խորենացի, Ա. Թ.</ref>:
 
== Մար Աբաս Կատինայի գոյության ժխտումը ==
Որոշ հայագետներ (հատկապես 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի) ընդհանրապես չէին ընդունում Մար Աբաս Կատինայի գոյությունը՝ համարելով նրան Մովսես Խորենացու երևակայության արդյունք: Սակայն ժամանակակից ուսումնասիրողները գտնում են, որ Մար Աբաս Կատինան ապրել և իր երկը գրել է մ.թ. [[3-րդ դար|3]] - [[4-րդ դար|4]] դարերի սզբներում, քանի որ բացի Մովսես Խորենացուց, նրա Պատմությունից օգտվել են Անանունը (հիշատակում է նրան Մար Աբաս Մծուրնացի անունով) և [[6-րդ դար]]ի հույն պատմիչ [[Պրոկոպիոս Կեսարացի]]ն:
 
Մար Աբաս Կատինյաի կամ նրա մատյանի գոյության փաստը ժխտելու փորձերը իրենց չեն արդարացրել: Նրա մատյանը նախամեսրոպյան շրջանի հայ պատմագիտական մտքի կարևորագույն հուշարձաններից է<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 7,
էջ 295</ref>:
 
== Ծանոթագրություններ ==
Տող 40 ⟶ 45՝
* «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ. Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 1 (Աբա)
* «Հայ Ժողովրդի Պատմություն», Հ.Գ. Ժամկոչյան, Երևան, 1975, էջ 195
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Հայ պատմիչներ]]