«Քյոռօղլի (վիպերգ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-https://books.google.tr/ +https://books.google.am/)
Տող 15.
== Հայկական մշակումներ ==
 
Էպոսի հայկական տարբերակները ունեն հարուստ բովանդակություն և հետաքրքիր ազգագրական տարրեր:<ref>Nora K. Chadwick, Victor Zhirmunsky [https://books.google.tram/books?id=ZcHYoSVrT6gC Oral Epics of Central Asia] [[Cambridge University Press]] — 2010 — С. 302</ref> Քյոռօղլու անձնավորությունը և նրա շուրջը հյուսված ժողովրդական վիպասանությունը խոր հետք են թողել հայ իրականության մեջ. պահպանվել են մի շարք պատմական տեղեկություններ ու վկայություններ, [[ավանդություն]]ներ, [[հայերեն]] բազմաթիվ պատումներ, գրական մշակումներ ու փոխադրություններ: [[Հայեր | Հայ]] [[պատմիչ]] [[Առաքել Դավրիժեցի]]ն իր Պատմության մեջ, խոսելով [[16-րդ դար]]ի վերջերին և [[17-րդ դար]]ի սկզբներին [[Իրան]]ի [[Աբբաս I Սեֆի | Շահ Աբբաս]] [[թագավոր]]ի դեմ ապստամբած մի շարք [[փաշա]]ների և բեկերի մասին, հիշատակում է նաև Քյոռօղլու անունը: Հայ բանահյուսության մեջ հայտնի են «Քյոռօղլու» հայերեն բազմաթիվ տարբերակներ ([[Վան]]ի, [[Մոկս]]ի, պարսկահայոց բարբառներով), դրանցից մի ամբողջական պատում, որ [[1912]] թվականին գրի է առել բանահավաք-աշուղագետ [[Վերդի]]ն, [[Արտաշատ]]ի [[Ազատավան]] գյուղում, խոյեցի Գևորգ Ավագյանից, տպագրվել է [[1942]] թվականին ([[պրոֆեսոր]] [[Խաչիկ Սամուելյան]]ի ներածությամբ). մնացածներն անտիպ են և գտնվում են [[Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա | ՀՀ ԳԱԱ]]-ի արխիվում:
 
Հայերեն պատումներում Քյոռօղլին քաջ կռվող է, իր զինակիցների հետ հետապնդում է հարստահարողներին, պաշտպանում չքավորների շահերը: Միևնույն ժամանակ նա երգիչ է, միշտ անբաժան իր [[սազ]]ից, երգում, փառաբանում է իր զինակիցներին, սիրած կնոջը` Նիգյարին և հրեղեն Ղըռաթ ձիուն: Հայ [[գրականություն | գրականության]] մեջ հայտնի են «Քյոռօղլի» էպոսի մի շարք գրական-գեղարվեստական մշակումներ` [[Ռափայել Պատկանյան]]ի համանուն պոեմը, [[Ղազարոս Աղայան]]ի «Քյորօղլին ջրաղացպան», «Քյորօղլին կալանավոր» և «Քյորօղլու թուրը» երգախառն դրվագները, աշուղ [[Ջամալի | Ջամալու]] փոխադրությունները` «Քյոռ-օղլու հեքիաթը» (մաս 1, [[1898]]թ., մաս 2, [[1904]]թ.), աշուղ [[Խայաթ]]ի փոխադրությունը` «Պոլիբեգ-Քյոռօղլու հեքիաթներից մեկը» ([[1900]]թ.) և այլն: