«Ստոկհոլմի համախտանիշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 27.
[[1973]] թվականի [[օգոստոսի 23]]-ին բանտից փախած դատապարտյալ Յան Էրիկ Ուլսսոնը ներխուժում է Ստոկհոլմի բանկ և պատանդ է վերցնում բանկի 4 աշխատակցի՝ 3 կնոջ և 1 տղամարդու (Բրիջիտ Լանդբլեդ, Քրիստին Էնմարկ, Էլիզաբեթ Օլդգրեն և Սվեն Սաֆստրոմ): Կողոպտիչը պահանջում է գումար, զենք, ավտոմեքենա և ազատություն իր բանտակից Կլարկ Ուլաֆսսոնի համար, այլապես սպառնում է սպանել պատանդներին:
 
Տեղում իրականացվում է կողոպտչի պահանջներից մեկը. բանտից բանկ է բերվում Կլարկ Ուլաֆսսոնը: Իսկ պատանդների խումբը ահաբեկիչների հետ ավելի քան 5 օր անցկացնում է փոքր տարածքում(՝տարածքում՝ իրենց պահվածքով շփոթեցնելով հոգեբաններին:
 
Քանի որ Ուլսսոնի բոլոր պահանջները չէ, որ բավարարվել էին (չկար փող, զենք և ավտոմեքենա), նա սկսում է սպառնալ պատանդներին և խոստանում է, որ ոստիկանության ներխուժման դեպքում նրանց բոլորին կախաղան կբարձրացնի: Իր մտադրությունների լրջությունը նա ցուցադրում է նրանով, որ շենք ներխուժած երկու ոստիկաններից մեկին վիրավորում է, իսկ մյուսին զինաթափում է և, ավտոմատով սպառնալով, ստիպում է երգել: Իրադրությունը լարված էր: Սակայն երկու օր անց կողոպտիչների և պատանդների հարաբերությունները փոքր-ինչ փոխվում են, ավելի ճիշտ՝ճիշտ, բարելավվում են:
 
Պատանդները հանկարծ սկսում են քննադատել ոստիկանության գործողությունները և հորդորում են դադարեցնել իրենց ազատմանն ուղղված գործողությունները: Պատնադներից մեկը՝ Քրիստին Էնմարկը, Ուլսսոնի և կառավարության միջև լարված բանակցություններից հետո, անձամբ է զանգահարում Շվեդիայի վարչապետ Ուլաֆ Պալմին և հայտարարում, որ ամենևին չի վախենում Ուլսսոնից և Ուլաֆսսոնից, այլ ընդհակառակը՝ընդհակառակը, համակրում է նրանց, և պահանջում է անհապաղ կատարել նրանց պահանջները և բոլորին բաց թողնել:
 
Ի վերջո, օգոստոսի 28-ին, այդ դրամայի 6-րդ օրը ոստիկանները գազային հարձակման միջոցով բարեհաջող գրավում են շենքը: Ուլսսոնը և Ուլաֆսսոնը հանձնվում են, իսկ պատանդներն ազատ են արձակվում: