«Երեսնամյա պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 164.
[[Պատկեր:Firing.cuirassier.jpg|thumb|200px|Հրետենեվոր [[հեծելազոր]]ային]]
[[Պատկեր:Albrecht Wallenstein.jpeg|thumb|left|180px|Կաթոլիկ գեներալ [[Ալբերտ վոն Ուլենշտեյն]]:]]
Կոպենհագենում կայսերական հաղթանակից հետո հաստատված խաղաղությունը կարճ կյանք ունեցավ Դանիայի կողմից պատերազմին ներքաշվելու պատճառով։ Դանիական միջամտությունը անվանվեց '''Ստորին Սաքսոնյան պատերազմ''' կամ դանիերեն '''Kejserkrigen''' ("Կայսրների պատերազմ"), <ref>{{cite book|title=Denmark, 1513–1660: the rise and decline of a Renaissance monarchy|first=Paul Douglas|last=Lockhart|publisher=[[Oxford University]] Press|year=2007|isbn=0-19-927121-6|url=https://wwwbooks.google.deam/books?id=TkteH2TrSSsC&pg=PA166|accessdate=2009 թ․ օգոստոսի 7|page=166}}</ref> սկսվեց, երբ Դանիայի թագավոր [[Կրիստիան IV (Դանիայի թագավոր)|Կրիստիան IV]], ով լյութերական էր և նաև հանդիսանում էր Հելստեյնի դուքսը, օգնեց հարևան [[Ստորին սաքսոնիա]]յի լյութերեն իշխանավորներին բանակ կազմել ընդդեմ կայսերական ուժերի։<ref>{{cite web|url=http://www.danskekonger.dk/eng/biografi/ChrIV.html|title=Danish Kings · Christian 4.
|publisher=danskekonger.dk|accessdate=2008 թ․ մայիսի 24}}</ref> Դանիան վախենում էր, որ իր [[անկախություն]]ը վտանգի տակ կլինի, քանի որ բողոքականները պարտություն էին կրել կաթոլիկներից։ Կրիստիան IV նաև ցանկանում էր քաղաքական դիվիդենտներ ստանալ հյուսիսային Գերմանիայից։ Օրինակ 1621 թվականին Համբուրգը ճանաչեց Դանիայի անկախությունը և Կրիստիանի որդուն նշանակեց Բրեմենի արքեպիսկոպոս։ Կրիստիան IV նվաճեց իր թագավորության համար հարստության աղբյուր, ինչը չունեին հյուսիսային Եվրոպայի մյուս երկրները։ Այս հարստությունները ձեռք էին բերվում [[Օրսանդ]]ի հարկերից և Շվեդիայի տարածքների զինված թալանից։<ref>Wilson, Peter. "Europe's Tragedy". Penguin, 2009, p.400-433</ref> Դանիայի ուղին հավանության արժանացավ Ֆրանսիայի և Անգլիայի կողմից, Կրիստիանը, որպես գլխավոր հրամանատար կարողացավ հավաքագրել 20, 000 վարձկանի և 15, 000 ազգային բանակ։
 
Նրա դեմ կռվելու համար Ֆերդինանդ II-ը զորք ուղարկեց [[Ալբրեխտ Վալենշտայն]]ի գլխավորությամբ, ով աչքի էր ընկել Բոհեմիայում և հարստացել որոշ տարածքներ նվաճելով։<ref>{{cite web |url=http://www.prague-guide.co.uk/categories/Attractions, -What-to-See/Wallenstein-Palace-Gardens/ |title=Wallenstein Palace Gardens|publisher=prague-guide.co.uk|accessdate=2008 թ․ մայիսի 24 |archiveurl = http://web.archive.org/web/20080405122000/http://www.prague-guide.co.uk/categories/Attractions, -What-to-See/Wallenstein-Palace-Gardens/ <!-- Bot retrieved archive --> |archivedate = ապրիլի 5, 2008}}</ref> Ուոլշտեյնը համաձայնվեց հավաքագրել իր բանակը, որը հաշվվում էր 30, 000-ից 100, 000 զինվոր պայմանով, որ նրան կթույլատրվի թալանել գրավված տարածքները։ Կրինստիանը, ով ոչինիչ չգիտեր Վալենշտայնի զորքի մասին, իմանալով Վալենշտայնի և Տիլլիի միավորման մասին ստիպված հրաժարական տվեց։ Կրիստիանը անհաջողակ էր նաև այն հարցում, որ նրա բոլոր դաշնակիցները ստիպված եղան հետ քաշել իրենց զորքերը. Անգլիան թույլ էր և պառատկված, Ֆրանսիան քաղաքացիական պատերազմի շեմին էր, Շվեդիան պատերազմի մեջ էր Լեհ-Լիտվական միավորված ուժերի դեմ, և ոչ Բրանդենբուրգը ոչ էլ Սաքսոնիան հետաքրքրված չէին արևելյան Գերմանիայում պատերազմներ մղելուն։ Վալենշտայնը պարտության մատնեց Մանսֆիլդի բանակին [[Դեսու կամրջի ճակատամարտ]]ում (1626), իսկ Գեներալ Տիլլին հաղթեց դաներին [[Լութերի ճակատամարտ]]ում (1626)։<ref>{{cite web|url=http://history.wisc.edu/sommerville/351/351-043.htm |title=The Danish interval |publisher=History.wisc.edu |accessdate=2012 թ․ մայիսի 18}}</ref> Մանսֆիլդը մահացավ մի քանի ամսից հնարավոր տուբերկուլոզից [[Դալմաթիա]]յում:
[[Պատկեր:Scottish soldiers in service of Gustavus Adolphus, 1631-cropped-.jpg|thumb|Շոտլանդական զինվորները Գուստավ II-ի մոտ ծառայության ժամանակ, 1630–31:]]
Վալենշտայնի զորքը շարժվեց հյուսիս՝ նվաճելով [[Մակելենբուրգ]]ը, [[Պոմերանիա]]ն և [[Յուտլանդիա]]ն, բայց չկարողացավ նվաճել Դանիայի մայրաքաղաքը։ Վալենշտայնը չուներ նավատորմ, իսկ ոչ [[Հանզայի միություն]]ը ոչ Լեհ-Լիտվական միավորված ուժերը թույլ չտվեցին կայսերական բանակին օգտվել իրենց նավահանգիսնտերից [[Բալթիկ ծով]]ում: Նա պաշարեց [[Ստրալսանդ]]ը, որը գրավելով կունենար հարմար նավահանգիստ, որտեղ կկառուցեր հզոր նավատորմ, սակայն Դանիայի դեմ պատերազմը կասեցվեց՝ ֆինասապես ձեռնտու չլինելու պատճառով։<ref>{{cite web |url=http://www.newadvent.org/cathen/15538b.htm |title=CATHOLIC ENCYCLOPEDIA: Albrecht von Wallenstein |publisher=newadvent.org |accessdate=2008 թ․ մայիսի 24 }}</ref> Վալենշտայնը վախենում էր կորցնել հյուսիսային Գերմանիայից եկող եկամուտները, նույն ժամանակ Կրինստիանը պարտության մատնեց նրան [[Ուոլգաստի ճակատամարտ]]ում. երկուսն էլ պատրաստ էին բանակցությունների։<ref>*{{cite book|title=Denmark, 1513–1660: the rise and decline of a Renaissance monarchy|first=Paul Douglas|last=Lockhart|publisher=[[Oxford University]] Press|year=2007|isbn=0-19-927121-6|url=https://wwwbooks.google.deam/books?id=TkteH2TrSSsC&pg=PA170|accessdate=2009 թ․ օգոստոսի 5|page=170}}</ref>
 
Բանակցությունների արդյունքում կնքվեց [[Լյուբեկի պայմանագիր]]ը 1629 թվականին, համաձայն որի, Կրիստիանին էր մնում Դանիան, սակայն նա չէր կարող օգնել Գերմանիայի բողոքական տարածքներին։ Այսպիսով հետագա երկու տարիներին Կաթոլիկների ձեռքը անցան ավելի շատ տարածքներ։ Բացի այդ Կաթոլիկ լիգան համուզեց Ֆերդինանդ II-ին հետ վերցնել լյութերական տարածքները, որոնք նրանց էին անցել Աուգբուրգի հաշտության պայմանագրով։ Կայսրի հրամանով այդ տարածքները վերածվեցին երկու արքեպիսկոպոսարանների, տասնվեց թեմով և հարյուրավոր վանքերով։ Նույն տարում մահացավ Գաբրիալ Բատլենը, ով Տրանսիլվանիայի կալվինիստ արքայազնն էր։ Այսպիով միայն [[Ստրալսանդ]] նավահանգիսը չմտավ Վալենշտայնի և Կայսրի տիրապետության տակ։