«Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 68.
 
Միջազգային վեհաժողովներում Հայկական հարցի արծարծման նախաձեռնողը սփյուռքի հայկական շրջաններն էին՝ նախկին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ [[Ավետիս Ահարոնյան]]ի նախագահությամբ, և ազգային պատվիրակությունը՝ [[Պողոս Նուբար]]ի, ապա՝ [[Գաբրիել Նորատունկյան]]ի ղեկավարությամբ։ Մեծ տերությունների հրավիրած [[Լոնդոն]]ի խորհրդաժողովում ([[1921]] թվականի փետրվար-մարտ) Հայկական հարցը նենգափոխվել է. առաջարկվել է [[Թուրքիա]]յի արևելյան նահանգներում ստեղծել «Հայկական ազգային օջախ»։ Թուրքական պատվիրակությունը չի ընդունել անգամ այդ առաջարկը։ Հաջորդ՝ Լոգանի ([[Շվեյցարիա]]) խորհրդաժողովում (1922 թվականի նոյեմբեր- 1923 թվականի հուլիս) «Հայկական ազգային օջախի» խնդիրը վերջնականապես մերժվել է, և [[Ազգերի լիգա]]յի քննարկմանն է ներկայացվել հայ գաղթականության հարցը։ Ապարդյուն քննարկումներից հետո [[Ֆրիտյոֆ Նանսեն]]ի առաջարկությամբ այդ հարցը 1929 թվականին հանվել է Ազգերի լիգայի օրակարգից։ Մինչ այդ Ֆ. Նանսենը մեծ ծավալի աշխատանք է կատարել հայ գաղթականության ներգաղթը խորհրդային Հայաստան կազմակերպելու համար։ Բացի այդ՝ մոտ 320 հազար հայ գաղթականներ կարողացել են ստանալ անձը հաստատող փաստաթուղթ՝ «[[Նանսենյան անձնագիր]]»։ ՀՍԽՀ և ԽՍՀՄ Կառավարությունների ջանքերով 1921-1936 թվականին կազմակերպվել է հայրենադարձություն, որի ընթացքում խորհրդային Հայաստան է ներգաղթել 42 հազար հայ։
[[Պատկեր:Portrait of Fridtjof Nansen LOC 03377u-3.jpg|մինի|աջից|[[Ֆրիտյոֆ Նանսեն]]]]
 
[[1921]] թվականի դեկտեմբերին և 1922 թվականի հունվարին [[Հայաստան]]ում իշխանության նշանակովի մարմինները՝ հեղկոմները, փոխարինվել են իշխանության ընտրովի մարմիններով՝ խորհուրդներով։ Ընտրվել են գյուղական, շրջանային, գավառային, քաղաքային խորհուրդներ։ [[1922]] թվականի հունվարի 30-ից մինչև փետրվարի 4-ը [[Երևան]]ում տեղի է ունեցել բարձրագույն օրենսդիր իշխանության՝ [[Հայաստան]]ի խորհուրդների առաջին համագումարը, որն ընդունել է երկրի սահմանադրությունը (առաջինը՝ Հայոց պետականության պատմության մեջ)։ Այն որոշ փոփոխություններով [[խորհրդային Ռուսաստան]]ի 1918 թվականի Սահմանադրության կրկնությունն էր. բաղկացած էր 5 մասից, 12 գլխից և 89 հոդվածից։ Վերջին հոդվածներով սահմանվել են հանրապետության նոր խորհրդանիշները՝ զինանշանը (հեղինակ՝ [[Մարտիրոս Սարյան]]) և պետական դրոշը։
 
[[Պատկեր:Fridtjof Nansen LOC 03377u-3.jpg|մինի|աջից|[[Ֆրիտյոֆ Նանսեն]]]]
1922 թվականի մարտի 12-ին [[Վրաստան]]ի, [[Ադրբեջան]]ի և [[Հայաստան]]ի Կենտգործկոմների լիազոր խորհրդաժողովը որոշել է կազմավորել Անդրկովկասյան Սոցիալիստական խորհրդային Հանրապետությունների Դաշնայիև Միություն (ԱՍԽՀԴՄ)։ 1922 թվականի դեկտեմբերի 10-13-ը [[Բաքու|Բաք]]վում տեղի է ունեցել Անդրկովկասի խորհուրդների առաջին համագումարը, որը որոշել է ԱՍԽՀԴՄ-ն վերակազմավորել միասնական հանրապետության՝ Անդրկովկասյան Սոցիալիստական Դաշնային խորհրդային Հանրապետության։ 1922 թվականի դեկտեմբերի 30-ին ԽՍՀՄ խորհուրդների առաջին համագումարում 4 խորհրդային հանրապետություններ՝ [[Ռուսաստան]]ը, [[Ուկրաինա]]ն, [[Բելառուսիա]]ն և Անդրդաշնությունը, միավորվել են 1՝ [[ԽՍՀՄ]] պետության մեջ։ Համագումարը հաստատել է ԽՍՀՄ թվականի կազմավորման մասին հռչակագիրը և պայմանագիրը։