«Մետաֆիզիկա»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 1.
{{վիքիֆիկացում}}'''Մետաֆիզիկա''' ({{lang-grc|τὰ μετὰ τὰ φυσικά}} — «այն, ինչ ֆիզիկայից հետո է»), փիլիսոփայության բնագավառ, որը հավակնում է մտահայեցողական եղանակով հետազոտելու ամբողջությամբ վերցրած աշխարհը, կեցության սկզբունքներն ու վերջնական պատճառները՝ ի տարբերություն մասնավոր գիտությունների, որոնք առանձնացնում են կեցության մի մասը և սահմանափակվում անմիջական փորձնական պատճառներով։
[[Արիստոտել]]ի գործերը դասակարգելիս «Մետաֆիզիկա» անունը (հունարենից
Բնագիտության ինքնուրույն զարգացումը XVIII դարից սկսած առարկայազուրկ դարձրեց մետաֆիզիկայի գոյաբանական նկրտումները։ Սակայն մետաֆիզիկան գոյատևեց զանազան տարբերակներով (գերմ․ դասական փիլիսոփայության մետաֆիզիկա, է․ Հուսեռլի ֆենոմենոլոգիան, Ն․ Հարտմանի «նոր գոյաբանությունը», Մ․ Հայդեգերի «հիմնարար գոյաբանությունը» և այլն), որքանով որ մարդկային ճանաչողությունից սկզբունքորեն անբացառելի է մտահայեցողությունը, որպես գիտությունների աշխարհայացքային սինթեզի միջոց։ Այս իմաստով «մետաֆիզիկա» տերմինը երբեմն օգտագործվում է որպես «փիլիսոփայության» համանիշ։ XIX դ․ գերմ․ դասական իդեալիզմի ոգով մետաֆիզիկական համակարգեր են ստեղծել Պ․ Էմմանուելյանը և Ա․ Գուրգենյանը (տես նաև [[Գոյաբանություն]])։
Սրա վրա է հիմնված զարգացման մետաֆիզիկական ըմբռնումը որպես միայն քանակական փոփոխություններով կատարվող սահուն էվոլյուցիայի։ Իմացաբանության մեջ մետաֆիզիկան դրսևորվում է իբրև ճանաչողության որևէ կողմի (զգայությունների կամ վերացական մտածողության, փորձի կամ տեսության) բացարձակացում, նրա ընթացքի միակողմանի ըմբռնում, երբ նկատի չեն առնվում որակական անցումները գիտելիքի ստացման և պատմական զարգացման մեջ, ճանաչողությունը դիտվում է որպես վերջնական, ավարտուն ճշմարտությունների գումար (դոգմատիզմ) կամ, ընդհակառակը, բացարձակացվում է գիտելիքի հարաբերականությունը (ռելյատիվիզմ)։
|