«Մետաֆիզիկա»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 1.
{{վիքիֆիկացում}}'''Մետաֆիզիկա''' ({{lang-grc|τὰ μετὰ τὰ φυσικά}} — «այն, ինչ ֆիզիկայից հետո է»), փիլիսոփայության բնագավառ, որը հավակնում է մտահայեցողական եղանակով հետազոտելու ամբողջությամբ վերցրած աշխարհը, կեցության սկզբունքներն ու վերջնական պատճառները՝ ի տարբերություն մասնավոր գիտությունների, որոնք առանձնացնում են կեցության մի մասը և սահմանափակվում անմիջական փորձնական պատճառներով։
[[Արիստոտել]]ի գործերը դասակարգելիս «Մետաֆիզիկա» անունը (հունարենից թարգ.— բնության մասին գիտությունից՝ ֆիզիկայից հետո) տրվել է նրա «առաջին փիլիսոփայությանը» վերաբերող գործերին՝ նկատի ունենալով, որ դրանցում հետազոտվում է այն, ինչ կարող է ճանաչվել բնությունից հետո, որովհետև ընկած է նրանից այն կողմ, նրա հետևում՝ կազմելով նրա հենքը։ Հայ միջնադարյան փիլիսոփաները [[Դավիթ Անհաղթ]]ի միջոցով ժառանգել են այս անտիկ ավանդույթը։ Միջնադարում, կորցնելով կապն աշխարհի գիտական հետազոտության հետ, մետաֆիզիկան աստիճանաբար մերվեց [[Աստվածաբանություն|աստվածաբանությանը]]՝ որպես աշխարհի հոգևոր նախասկզբի, աստվածային էության բնական ըմբռնման եղանակ։ Նոր ժամանակում փորձնական բնագիտության և փիլիսոփայության դասականները մերժեցին միջնադարյան մետաֆիզիկան և առհասարակ արտափորձային վերացական «թաքնված էությունների» ու մտահասու «վերջնական պատճառների» գաղափարը՝ միաժամանակ ընդունելով «բնական փիլիսոփայության» կազմում, ֆիզիկայի հետ միասին, «առաջին փիլիսոփայության» անհրաժեշտությունը, որը հետազոտում է աշխարհի անվերջ բազմազանությունը միասնության հանգեցնող վերջավոր պարզագույն ձևերը ([[
2․ Դիալեկտիկային հակադիր մեթոդ։ «Մետաֆիզիկա» տերմինը հակադիալեկտիկայի իմաստով գործածել է [[Գ․ Հեգել]]ը՝ նկատի ունենալով XVIII դ․ մետաֆիզիկայի, հատկապես Ք․ Վոլֆի համակարգի առանձնահատկությունները։ Մարքսիզմի դասականները, մատերիալիստական դիալեկտիկան մշակելով պատմության մատերիալիստական ըմբռնման և բնագիտության արդյունքների ընդհանրացման հիման վրա, այն հակադրել են մետաֆիզիկային որպես մտածողության այնպիսի եղանակի, որը հավակնում է նախապես ընտրված սխեմայի միջոցով տալու աշխարհի մեկընդմիշտ ավարտուն պատկերը։ Մետաֆիզիկան բացառում է հակասությունները, աշխարհի որակական բազմազանությունը կա՛մ համարում է կողք-կողքի տրված, առանց անցումների [բույսերի և կենդանիների տեսակների անփոփոխականության, բնության և մարդկության պատմության «շրջապտույտի» և «հավերժական վերադարձի», կատակլիզմների (կատաստրոֆների) տեսություններ են], կա՝ մ էլ հանգեցնում է մեկ ընդհանուր հիմքի (մեխանիցիզմ, պրեֆորմիզմ, ֆիզիկալիզմ և այլն)։
Սրա վրա է հիմնված զարգացման մետաֆիզիկական ըմբռնումը որպես միայն քանակական փոփոխություններով կատարվող սահուն էվոլյուցիայի։ Իմացաբանության մեջ մետաֆիզիկան դրսևորվում է իբրև ճանաչողության որևէ կողմի (զգայությունների կամ վերացական մտածողության, փորձի կամ տեսության) բացարձակացում, նրա ընթացքի միակողմանի ըմբռնում, երբ նկատի չեն առնվում որակական անցումները գիտելիքի ստացման և պատմական զարգացման մեջ, ճանաչողությունը դիտվում է որպես վերջնական, ավարտուն ճշմարտությունների գումար (դոգմատիզմ) կամ, ընդհակառակը, բացարձակացվում է գիտելիքի հարաբերականությունը (ռելյատիվիզմ)։
|