«Ռադեցկու մարշ (Յոհան Շտրաուս)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Պատկեր:Strauss I - 228-Radetzky-Marsch.jpg|thumb|mini|250px|աջից|«Ռադեցկի մարշի» նոտաների՝ 1848 թվականի հրատարակության տ...»:
(Տարբերություն չկա)

15:05, 16 Օգոստոսի 2017-ի տարբերակ

Ռադեցկի մարշ (op. 228), հեղինակ՝ ավստրիացի կոմպոզիտոր Յոհան Շտրաուս ավագ: Կոմպոզիտորն այն գրել է 1848 թվականին՝ ի պատիվ Ավստրիայի ֆելդմարշալ, կոմս Յոզեֆ Ռադեցկու: «Ռադեցկի մարշը» Շտրաուսի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է: Այն կազմված է երեք մասից:

«Ռադեցկի մարշի» նոտաների՝ 1848 թվականի հրատարակության տիտղոսաթերթը:

Ստեղծման պատմություն

 
Յոզեֆ Ռադեցկին:

«Ռադեցկի մարշը» գրվել է, որպեսզի ավստրիացի զինվորները նրա հնչյունների ներքո ողջունեին ֆելդմարշալ Յոզեֆ Ռադեցկուն, ով փառքով վերադառնում էր Իտալիայում ծագած ապստամբությունը ճնշելուց հետո: Մարշն առաջին անգամ հնչել է 1848 թվականի օգոստոսի 31-ին՝ Իտալիայից վերադարձած և Վիեննայի փողոցներում քայլող զինվորների առջև: Ավելի ուշ այն դարձավ Ռադեցկու հուսարական գնդի շքերթային քայլերգը: 19-րդ դարի կեսերին ոմն ավստրիացի՝ Շրամ ազգանունով, դարձավ Մեծ Բրիտանիայի թագավորական դրագունական գվարդիայի նվագախմբի ղեկավարը: Նրա կարծիքով այս ստեղծագործության ռիթմն ու հնչողությունը ասես ստեղծված լինեին հենց անգլիական հեծելազորային գնդի համար, և որոշեց «Ռադեցկի մարշը» դարձնել վերջինիս շքերթային քայլերգը: Այս մարշն առավել կապվեց անգլիական հեծելազորային գնդին 1896 թվականին, երբ Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ը թույլատերց վերջինիս դրոշի վրա պատկերել ավստրիական զինանշանը՝ երկգլխանի արծիվ: Դրանից ի վեր «Ռադեցկի մարշը» մինչև օրս գնդի արագ քայլերգն է:

Քայլերգի կատարումն այսօր

Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը ամանորին նվիրված համերգները մշտապես ավարտում է «Ռադեցկի մարշ»-ով: Ավանդույթի համաձայն, ներկա հանդիսատեսները ձայնակցում են ռիթմին համահունչ ծափերով ու ոտքերը դոփելով: Ասում են, որ այդ ավանդույթը գալիս է 1848 թվականից, երբ առաջին անգամ այն հնչեց ֆելդմարշալ Յոզեֆ Ռադեցկուն ու նրա զինվորներին դիմավորելիս: Մարշի հնչյուններն այնքան էին ոգևորել ներկա սպաներին ու պետական պաշտոնյաներին, որ նրանք, չնայած իրենց խիստ զսպվածությանը, ակամա սկսել էին տեղում դոփել ռիթմի ներքո:

Աղբյուրներ

  • Jeroen H.C. Tempelman: On the Radetzky March (PDF-Datei; 221 kB), S.5, abgerufen am 19. Januar 2014.
  • Gala Artística Musical — Ejército de Chile
  • Bo Jensen. Totaloplevelse i NRGI Park // Tribune: Magasin for Århus Elite, # 30, 4.03.2008.