«Կարլ Փոփեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
[[Պատկեր:Karl_Popper.jpg|thumb]]
Սըր '''Կարլ Ռեյմունդ Փոփեր''' ({{lang-de|Karl Raimund Popper}}; [[1902]]թ. [[հուլիսի 28]], Վիեննա — [[1994]]թ. [[սեպտեմբերի 17]], Լոնդոն) — [[ավստրիա]]ցի և բրիտանացի փիլիսոփա ու սոցիոլոգ: [[XX]] դարի գիտության ամենաազդեցիկ փիլիսոփաներից մեկը: Հայտնի է քաղաքական և սոցիալական փիլիսոփայությանը նվիրված իր աշխատություններով: Քննադատել է գիտական մեթոդի դասական հասկացությունները, ինչպես նաև պաշտպանել է ժողովրդավարության ու սոցիալական կրիտիցիզմի սկզբունքները, որոնց նա առաջարկում էր հետևել «բաց հասարակության» կայացմանը հասնելու համար:
 
[[1934]]-ին լույս տեսած «Հետազոտության տրամաբանություն» գրքով հիմնադրել է քննադատական ռացիոնալիզմի փիլիսոփայական ուղղությունը, ըստ որի` վերջնական ճշմարտություններ չկան: Մարդկային գիտելիքը զարգանում է քայլ առ քայլ հերքելով սխալ վարկածները: «Բաց հասարակությունն ու նրա թշնամիները» դասական դարձած գրքում (թարգմանված է հայերեն<ref>Կառլ Ռեյմունդ Պոպեր, Բաց հասարակությունն ու դրա թշնամիները, Հատոր 1-Պլատոնը, Երևան, «Հայաստան» հրատարակչություն,2001թ., 431 էջ:</ref><ref>Կառլ Ռեյմունդ Պոպեր, Բաց հասարակությունն ու դրա թշնամիները, Հատոր 2, Երևան, «Հայաստան» հրատարակչություն,2006թ., 408 էջ:</ref>), որը գրել է 1945-ին Նոր Զելանդիայում, ուր արտագաղթել էր նացիստական տիրապետության տակ գտնվող Ավստրիայից, Փոփերը քննադատության է ենթարկում բոլոր ամբողջատիրական համակարգերը: