«Հեթում Ա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Քարտեզի հավելում
No edit summary
Տող 11.
| ազգություն =[[Հայ]]
}}
'''Հեթում Ա''' ({{ԱԾ}}), Հայոց թագավոր [[Կիլիկիա]]յում 1226–69 թթ-ին։ [[Հեթումյաններ]]ի արքայատան հիմնադիրը։ [[Ֆիլիպ (Կիլիկիայի թագավոր)|Ֆիլիպ]] թագավորին 1225–ին գահընկեց անելուց հետո, Հայոց իշխանական խորհրդի համաձայնությամբ, [[Կոստանդին]] պայլն իր 13–ամյա որդի Հեթումին պսակել է [[Զապել]] թագուհու հետ և հունիսի 14–ին հռչակել թագավոր։ Հեթումի օրոք ավելի կենտրոնացվեց միապետական իշխանությունը, հաղթահարվեցին ներքին երկպառակությունները։ Հզորացնելով ռազմական ուժերը, ամրացնելով պետության սահմանները՝ Հեթումը վարել է խաղաղասեր արտաքին քաղաքականություն, որի պայմաններում վերելք է ապրել տնտեսական և մշակութային կյանքը։ Թաթար–մոնղոլների ներխուժման սպառնալիքը կանխելու համար Հեթումը 1243–ին խաղաղության և փոխօգնության պայմանագիր է ստորագրել մոնղոլական [[Բաչու Նոյ|Բաչու Նոյին]] զորավարի հետ, իսկ 1254–ին, մոնղոլական մայրաքաղաք Կարակորումում, անձամբ նոր դաշնագիր կնքել Մանգու խանի հետ։ 1256-59–ին մոնղոլների զինակցությամբ Հեթումը սանձել է [[Հալեպ|Հալեպի]] ամիրայության, Իկոնիայի ու Եգիպտոսի սուլթանությունների ոտնձգությունները, ազատագրել Հերակլեա, Մարաշ, Այնթապ քաղաքներն ու նրանց շրջակա հողերը, [[Կիլիկյան Հայաստանի վարչական բաժանում|Կիլիկյան Հայաստանին]] միացրել [[Կապադովկիա|Կապադովկիայի]] հարավային շրջանները, առժամանակ՝ [[Հյուսիսային Ասորիք|Հյուսիսային Ասորիքի]] զգալի մասը՝ Հալեպ կենտրոնով, մի շարք հաղթանակներով ամրապնդել պետության միջազգային հեղինակությունը։ Հզորացած [[Եգիպտոս]]ի սուլթանությունը, օգտվելով մոնղոլական աշխարհակալության տրոհումից ու թուլացումից, 1266-ին 30–հազարանոց բանակով [[Մառիի ճակատամարտ|ներխուժել է Կիլիկիա]], ավերել ու ավարի մատնել բազմաթիվ բնակավայրեր։ 1268–ի հուլիսին Հեթումը մի քանի սահմանային բերդերի ու ամրությունների զիջման գնով հաշտություն է կնքել [[Եգիպտոս|Եգիպտոսի սուլթանության]] հետ, գրությունիցգերությունից ազատել որդուն՝ Լևոնին, և 1269–ին գահը նրան հանձնելով, մտել է վանք ([[Ակներ (Կիլիկիա)|Ակներ]] գյուղում<ref name=texanunneri_bararan>«Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 139</ref>), ուր և մահացել է։ [[Հեթում պատմիչ]]ն գրում է. «…և ինքն հրաժարեալ ի շքոյ կենցաղոյ՝ և մուտ ի կրօն, եւ կոչեցաւ Մակար, և յետ սակաւ ժամանակի հանգեաւ խաղաղութեամբ յամի 1270»։
 
Հաթումի անունով և պատկերով հատվել են ոսկյա, արծաթյա և պղնձյա դրամներ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հեթում_Ա» էջից