«Կաննի կինոփառատոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-https://books.google.kz/ +https://books.google.am/)
Տող 11.
 
== Պատմություն ==
Ֆրանսիայում միջազգային կինոփառատոն անցկացնելու գաղափարի ծագումը կապվում է [[Վենետիկի կինոփառատոն]]ի ժողովրդականության մեծանալու հետ: Իտալական կինոփառատոնի ձևաչափը 1930-ական թվականներին սկզբում ու կեսերին եղել է վիճելի: [[Ֆրանսիա|Ֆրանսիան]] ու Եվրոպայի՝ կինոաշխարհում առաջատար մյուս երկրները վատ էին ներկայացվում, ի տարբերություն կազմակերպիչ երկրի: [[1938 թվական]]ին անցկացված Վենետիկի 6-րդ կինոփառատոնը, որտեղ գլխավոր մրցանակներից մեկին արժանացավ [[Լենի Ռիֆենշթայլ]]ի «Օլիմպիա» ֆիլմը, ավարտվեց սկանդալով: Որպես Հիտլերի վարչակարգի՝ կինոփառատոնի ընթացքին միջամտելու դեմ ուղղված բողոքի նշան՝ ամերիկյան ու բրիտանական պատվիրակությունները լքել են ֆորումը: Արդյունքում ֆրանսիական կողմը որոշել է անցկացնել իր կինոփառատոնը, որ կունենա անկախ ժյուրի, և բոլոր երկրները պատշաճ ներկայացված կլինեն<ref name=Ref11>[https://books.google.kzam/books?id=6HpNM68U2nkC&pg=PA223 The Classic French Cinema, 1930-1960 By C. G. Crisp / p223]</ref>:
 
Առաջին անգամ կինոփառատոնն անցկացվելու էր [[1939 թվական]]ի սեպտեմբերին: Ֆորումի անցկացման նախաձեռնողը եղել է Ֆրանսիայի կրթության նախարար Ժան Զեյը: Ժյուրիի պատվավոր նախագահ է նշանակվել [[Լուի Ժան Լյումիեր|Լուի Լյումիեր]]ը: Ծրագրում ներառվել են ամերիկյան «Հրաշագործը Օզ երկրից» ({{lang-en|The Wizard Of Oz}}) և խորհրդային «Լենինը 1918 թվականին» ֆիլմերը: Սակայն կինոփառատոնի բացման արարողության անցկացմանը խանգարել է Եվրոպայում սկիզբ առած [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ը<ref name=Ref2309>[http://www.newsru.com/cinema/17may2006/cannes.html В условиях беспрецедентных мер безопасности открывается 59-й Каннский кинофестиваль] // newsru.com, 17 мая 2006 , ссылка проверена 30 ноября 2008</ref>: Կինոփառատոնն առաջինանգամ անցկացվել է [[1946 թվական]]ի [[սեպտեմբերի 20]]-ից մինչև [[հոկտեմբերի 5]]-ը [[Լազուր ափ]]ում գտնվող [[Կանն]] առողջարանային քաղաքում: Կինոփառատոնի ծրագրում ամենաառաջինը ներկայացվել է խորհրդային «Բեռլին» վավերագրական ֆիլմը, որի ռեժիսորն է [[Յուլի Ռայզման]]ը: