«Վրաստանի օկուպացված տարածքներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
→‎Պատմություն: վրիպակ, կետադրություն
Տող 8.
 
== Պատմություն ==
[[Ռուս-վրացական պատերազմ|Ռուս-վրացական պատերազմից]] հետո՝ [[2008 թվական|2008 թվականի]] [[Օգոստոսի 26|օգոստոսի 26-ին]], [[Ռուսաստանի նախագահ|Ռուսաստանի Դաշնության նախագահ]] [[Դմիտրի Մեդվեդև|Դմիտրի Մեդվեդևը]] ստորագրում է հրամանագիր, որը [[Աբխազիա|Աբխազիան]] և [[Հարավային Օսիա|Հարավային Օսիան]] ճանաչում է անկախ պետություններ։ Ի պատասխան սրա՝ [[Օգոստոսի 28|օգոստոսի 28-ին]] [[Վրաստանի խորհրդարան|Վրաստանի խորհրդարանը]] պաշտոնապես հայտարարեց Աբխազիայի և Հարավային Օսիայի օկուպացված լինելու մասին և կոչ արեց [[Ռուսաստանի զինված ուժեր|ռուսական զորքերին]] լքել գրավված տարածքները։ Անկախության հռչակումից հետո Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնահռչակ կառավարությունները դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին Ռուսաստտանի հետ, իսկ կարճ ժամանակ անց ռուսական զորքերը տեղակայվեցին երկու երկրների ամբողջ սահմանի երկայնքով։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար [[Սերգեյ Լավրով|Սերգեյ Լավրովը]], կարևորելով սահմանագծում ռուսական զորքերի առկայությունը, նշեց, որ ռուս զինվորների սահմանային գծի վերահսկողությունը պարտադիր պայման է՝ Վրաստանի փոխադարձ ագրեսիայի դրսևորումները կանխելու համար։
 
Պատերազմից հետո ռուսական զորքերն աստիճանաբար դուրս բերվեցին տարածաշրջանից, բացի Հարավային Օսիայի և Վրաստանի շփման գծում գտնվող Պերև գյուղից։ 2008 թվականի դեկտեմբերի 12-ին ռուսական զորքերը լքեցին նաև Պերևը։ Վրաստանի արտգործնախարարությունը ողջունեց Պերև գյուղից ռուսական զորքերի դուրս գալու հանգամանքը և դա անվանելանվանեց «ճիշտ ուղղությամբ արված քայլ»: Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, նշեց, որ այդ քայլը միկրոսկոպիկ է և կրկին կոչ արեց Ռուսաստանին «հարգել միջազգային իրավունքի նորմերը»: Ռուսական զորքը Պերևից դուրս բերելու որոշումն ընդունվել է Ժնևում կայացած ռուս-վրացական բանակցության ժամանակ<ref>{{Cite web|url=http://www.haynews.am/hy/archive-11117|title=Ռուսական զորքերը դուրս եկան վրացական գյուղից. Թբիլիսին ողջունում է այդ քայլը|website=www.haynews.am|accessdate=2017-08-10}}</ref>: 2009 թվականին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր հայտարարություններում մի քանի անգամ հիշատակեց այն փաստը, որ Ռուսաստանը գտնվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիից ընդամենը 40 կիլոմետր հեռավորության վրա։ 2009 թվականի հունիսին Վրաստանի Ռաճա-Լեչխում և Քվեմո Սվանեթ մարզում՝ Մամիսոնի անցուղի տանող ճանապարհի շրջակայքում գտնվող կամրջի վրա տեղի է ունեցել խոշոր պայթյուն, որի հետևանքով վրացի սահմանապահները ստիպված են եղել մի քանի կիլոմետր հետ քաշվել։ Կովկասագետ Մամուկա Արեշիձեն նշել է, որ «հետ քաշվելը կարող էր պայմանավորված լինել այն հհանգամանքովհանգամանքով, որ Վրաստանի իշխանությունների փորձում են կանխել Ռուսաստանի հետ բախումը»:
 
2010 թվականի ապրիլին Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դիմել է 31 երկրների օրենսդիր մարմիններին՝ խնդրելով Աբխազիան և Հարավային Օսիան ճանաչել, որպես Ռուսաստանի կողմից օկուպացված տարածք, ինչպես նաև դատապարտել այդ տարածքներում վրացիների էթնիկ զտումները։ 2011 թվականի մարտին ռուսները պահանջում են Աբխազիայի հյուսիսարևմտյան հատվածում գտնվող Աիբգա գյուղը միացնել [[Կրասնոդարի երկրամաս|Կրասնոդարի երկրամասին]]։ Խորհրդային Միության գոյության տարիներին գյուղը բաժանված է եղել երկու մասի․ հարավային մասը գտնվել է Վրացական ԽՍՀ-ի, իսկ հյուսիսայինը՝ ՌԽՍՖՀ-ի վերահսկողության տակ։ Հետագայում ռուսական իշխանությունները Աբխազիայից պահանջեցին նաև160 կիլոմետր տարածք Գագրայի շրջանից։ Չնայած այս ամենի՝ աբխազական իշխանությունները կարողացան ապացուցել, որ Աիբգա գյուղի հարավային հատվածը գտնվել է Վրացական ԽՍՀ-ի կազմում և գյուղը Ռուսաստանի Դաշնությանը միացվեց մասամբ։
 
2014 թվականի հունիսի 11-ին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հերքեց «BBC News»-ի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը «շահագրգռված չէ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերություններում»։ Ընդդիմադիր միասնական ազգային շարժում կուսակցության անդամները քննադատեցին միջազգային ասպարեզում Ղարիբաշվիլու հնչեցված այս հայտարարությունը՝ այն որակելով երկրի ազգային շահերի պաշտպանությանը հակասող։ Նույն տարվա նոյեմբերին Ռուսաստանը Աբխազիայի, իսկ 2015 թվականի մարտին՝ Հարավային Օսիայի հետ «դաշինքի և ինտեգրացիայի» վերաբերյալ համաձայնագիր է կնքում։ Համաձայն այդ համաձայնագրերի՝ զինվորական և տնտեսական համագործակցությունից բացի
 
== Ծանոթագրություններ ==