«Ցլամարտ»–ի խմբագրումների տարբերություն

չNo edit summary
[[Պատկեր:Toros Monumental, Barcelona, 2011-09-25.JPG|300px|մինի|աջից|Ցլամարտ]]
 
'''Ցլամարտ''', կորիդա ([[Իսպաներեն{{lang-es|իսպ]]․` corrida de toros}}, բառացի՝ ցլերի վազք), իսպ․ ազգ․ հանդիսախաղ․ ծագումը կապված է Պիրենեյան թերակղգում ցլի պաշտամունքի հետ։ [[Իսպանիա]]յում հայտնի է եղել դեռևս 11XI-րդ դարում։ Միջին դարերում ցլամարտի մասնակցել են միայն հեծյալ նիզակակիր ասպետները։ Որպես ժամանակակից կրկեսային ներկայացում, որը տեղի է ունենում հատուկ ասպարեզում (իսպ․ plaza de toros - ցուլերի հրապարակ) պրոֆեսիոնալ կատարողների՝ տորերոների (torero, toreador < toreo - ցլամարտ) մասնակցությամբ, ձևավորվել է 18-րդ դարի սկզբին։ Գլխ․ գործող անձը ցլամարտիկն է՝ մատադորը (matadorCmatar - սպանել), որը սպանում է կենդանուն՝ ծոծրակին հասցված սուսերի հարվածով։ Մատադորին օգնում են տորերոները․ ոմանք՝ հեծյալ [[նիզակ]]ակիրները (պիկադոր, picador < ֆրանս․ pique - նիզակ), նիզակներով գրգռում, կատաղեցնում են ցուլին, մյուսները՝ բանդերիլիերոները (banderillero < banderilla - ժապավենազարդ փոքրիկ նիզակ) փոքրիկ հարպուններ են ցցում նրա պարանոցին, երրորդները՝ չուլոները (chulo), մատադորին սպառնացող վտանգի դեպքում վառ թիկնոցներով շեղում են [[ցուլ]]ի ուշադրությունը։ Իսպանիայից բացի ցլամարտեր կազմակերպվում են նաև [[Պորտուգալիա]]յում, [[Ֆրանսիա]]յի հարավում, ինչպես նաև [[Լատինական Ամերիկա]]յի երկրներում (16-րդ դարից)։
 
{{անավարտ}}
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Ցլամարտ]]
{{անավարտ}}
 
[[Կատեգորիա:Պորտուգալիայի մշակույթ]]
[[Կատեգորիա:Իսպանիայի մշակույթ]]
171 988

edits