«Վանական Վարդապետ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
{{Տես|Վանական Վարդապետ (արևմտահայերեն)|Արևմտահայերեն տարբերակի համար տե՛ս}}
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Վանական Վարդապետ''', Վանական Վարդապետ Տավուշեցի ([[1181]] - [[1251]]), [[հայ]] աստվածաբան, մեկնիչ, մատենագիր, մանկավարժ, պատմագիր և տոմարագետ։<ref>{{cite book|title=Հայոց Հնօրյա Զվարճախոսները|last=Խաչատրյան|first=Հայկ|publisher=«Ամարաս»|location=Երևան|year=2003|page=119}}</ref>
 
== Կենսագրություն ==
Ուսանել է [[Նոր Գետիկ]]ի դպրոցում, [[1201]] թվականին ձեռնադրվել է քահանա, դարձել [[Մխիթար Գոշ]]ի աշակերտն ու օգնականը։ Մասնակցել է Լոռեի (1204) և Անիի (1207) եկեղեցական ժողովներին։ 1207–1208 թթթ. ստացել է վարդապետի աստիճան, այնուհետև վերադարձել [[Տավուշ]], ուր Վահրամյան իշխանների դրամական հովանավորությամբ հիմնադրել է [[Խորանաշատի վանք]]ը։ 1235–1236 թթ. մոնղոլական արշավանքի ժամանակ գերեվարվում է, իսկ մի քանի ամիս անց 80 դահեկան փրկագնով ազատ արձակվում՝ շարունակելով իր ուսումնա-մանկավարժական գործունեությունը Խորանաշատի վանքը վերականգնելուց հետո։ 1240 թվականին Ներքին [[Խաչեն]]ի իշխան [[Ջալալ Ա|Հասան Ջալալ Դոլա]]յի հրավերով մասնակցել է Գանձասարի վանքի օծմանը։
 
Վանական Վարդապետը գործուն մասնակցություն է ունեցել իր ժամանակի դավանաբանական կնճռոտ հարցերի քննմանը։ Այսպես, 1250 թվականին բանադրել է [[Դավիթ Ծարեցի|Դավիթ Ծարեցու]] 13-րդ դարի 40–50-ական թթ. գլխավորած աղանդավորական շարժման մասնակիցներին։