«Յուրայի ժամանակաշրջան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
== Ապարներ և տեկտոնական շարժումներ ==
Յուրայի հասակի ապարները տարածված են բոլոր մայրցամաքներում։ Ըստ կազմի և ձևավորման պայմանների դրանք խիստ բազմազան են (ծովային և կոնտինենտալ ավազակավային հաստվածքներ, կարբոնատային ապարներ և աղաբեր նստվածքներ, հրաբխային ապարներ)։ Յուրայի հասակի ապարների հետ են առնչված [[երկաթ]]ի ([[Արևմտյան Եվրոպա]]), ֆոսֆորիտների, [[գիպս]]ի, [[աղ]]երի և այլ օգտակար հանածոների հանքավայրեր։ [[Հայաստան]]ում Յուրայի ժամանակաշրջանի ապարները (էֆուզիվներ, տուֆաբրեկչիաներ, ավազաքարեր) հայտնի են հանրապետության հյուսիսային և հյուսիս–արևմտյան մասերում, [[Զանգեզուր]]ում։ Դրանց հետ են կապված [[Պղինձ|պղ]]նձի և բազում մետաղային մի շարք հանքավայրեր ([[Ալավերդի]], [[Շամլուղ]], [[Ախթալա]], [[Ղափան]]Կապան)։ Տեկտոնական շարժումները առավել ինտենսիվ դրսևորվել են Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալային գոտում, որտեղ կազմավորվել են մինչև այժմ պահպանված ծալքավոր լեռնային համակարգեր։ Յուրայի ժամանակաշրջանում տեղի է ունենում [[Ատլանտյան օվկիանոս|Ատլանտյան]] և [[Հնդկական օվկիանոս]]ների իջվածքների առաջացումը, որը հետևանք է, հավանաբար, մայրցամաքների շարժման, հատկապես [[Գոնդվիանա|Գոնդվանա]]յի տրոհման։ Տրոհման զոնաների հետ կապված են հրաբխականության ակտիվ դրսևորումներ ([[Արևելյան Աֆրիկա]], [[Հարավային Ամերիկա]])։
 
== Կլիմա ==
 
== Նստվածքներ ==
Նախկին [[ԽՍՀՄ]] տարածքում յուրայի նստվածքները մեծ տարածում ունենունեին Արևելաեվրոպական պլատֆորմի, Արևմտասիբիրական դաշտավայրի սահմաններում, հարավային ծալքավոր զոնաներում ([[Կարպատներ]], [[Ղրիմ]], [[Կովկաս]], [[Պամիր]], [[Անդրբայկալ]])։ Յուրայի ժամանակաշրջանի նստվածքները պարունակում են [[Ածուխ|ած]]խի համաշխարհային պաշարների 14% –ը և [[նավթ]]ի մոտ 15%-ը։ Նախկին [[ԽՍՀՄ]] տարածքում ածխի խոշոր հանքավայրեր կանկային [[Արևելյան Սիբիր]]ում, [[Անդրբայկալ]]ում, [[Անդրկովկաս]]ում, արտասահմանում՝ [[Բալկանյան թերակղզի|Բալկանյան թերակղզ]]ում, [[Իրան]]ում, [[Մոնղոլիա]]յում, [[ՉԺՀ]]–ում։ [[Նավթ]]ի և [[գազ]]ի հանքավայրեր հայտնի են Մանգիշլակում, [[Կովկաս]]ում, [[Արևմտյան Սիբիր]]ում, [[Հյուսիսային Ամերիկա]]յում, Մերձավոր և Միջին Արևելքում։
 
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=135}}
Անանուն մասնակից