«Ռուսական կայսրության Պետական դումա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-\[\[([0-9]+) թվական\|\1\]\] +\1)
Տող 1.
[[Պատկեր:Count Kokovtsov's speech in Duma.jpeg|240px|մինի|Չորրդ պետական դումայի նիստերց մեկում (դեկտեմբերի 5, 1912)]]
 
'''Պետական դումա''' կամ '''Կայսերական դումա''', օրենսդրախորհրդակցական ներկայացուցչական հիմնարկություն [[Ռուսական կայսրություն]]ում [[1906 թվական|1906]]-[[1917 թվական|1917]] թվականներին։ Ստեղծվել է [[1905 թվական|1905]]-[[1907 թվական|1907]] թվականի [[Ռուսական հեղափոխություն|ռուսական հեղափոխության]] ճնշման տակ, [[1905 թվական|1905]] թվականի հոկտեմբերի 17-ի մանիֆեստով։
 
Պետական դուման քննում էր օրենքների նախագծերը, որոնք այնուհետև քննարկվում էին Պետական խորհրդում և ապա հաստատվում ցարի կողմից։ Ընտրվում էր 5 տարի ժամկետով։ Ընտրությունները բազմաստիճան էին, ըստ չորս կուրիաների (հողատիրական, քաղաքային, գյուղացիական, բանվորական)։ Ազգաբնակչության կեսը (կանայք, ուսանողներ, զինծառայողներ, որոշ ազգային փոքրամասնություններ) զրկված էին ընտրելու իրավունքից։ I ([[1906 թվական|1906]]-ի ապրիլի 27-հուլիսի 8) և II ([[1907 թվական|1907]]-ի փետրվարի 20-հունիսի 2) Պետական դումայում հիմնական ֆրակցիաները կադետներն էին, տրուդովիկները և սոցիալ-դեմոկրատները։
 
[[Հունիսերեքյան պետական հեղաշրջում (1907)|Հունիսերեքյան պետական հեղաշրջման]] ժամանակ (հունիսի 3, 1907) նոր ընտրական օրենք մտցվեց, որով ի հաշիվ աշխատավորության և ազական շրջանների բնակչության ներկայացուցչության խիստ կրճատման՝ դումայում ավելանում էր տիրող դասակարգերի ներկայացուցչությունը։ Արդյունքում III ([[1907 թվական|1907]]-ի նոյեմբեր 1-[[1912 թվական|1912]]-ի հունիս 9) և IV ([[1912 թվական|1912]]-ի նոյեմբեր 15-[[1917 թվական|1917]]-ի փետր․ 25) Պետական դումայում գերակշռող էին պրոցարիստական կուսակցությունները (գլխավորապես աջերը և օկտյաբրիստները)։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ Պետական դումայում ստեղծվեց օպոզիցիոն «Պրոգրեսիվ բլոկը», որը ձգտում էր ցարական կառավարությունից կորզել քաղաքական զիջումներ՝ [[պատերազմ]]ը հաջող ավարտելու և հեղափոխությունը ճնշելու նպատակով։ [[1917 թվական|1917]]-ի [[Փետրվարյան հեղափոխություն|Փետրվարյան հեղափոխության]] ընթացքում ստեղծվեց Պետական դումայի ժամանակավոր կոմիտե, որը համաձայնության գալով Պետրոգրադի սովետի էսէռա-մենշևիկյան պարագլուխնեի հետ, կազմեց [[Ռուսաստանի ժամանակավոր կառավարություն|ժամանակավոր կառավարություն]]։
 
[[Հոկտեմբերյան հեղափոխություն|Հոկտեմբերյան հեղափոխության]] պայմաններում պետական դուման վերջնականապես լուծարվեց։
 
Պետական դումայի նախագահներն են եղել 1-ի Մ․ Ա․ Մուրոմցևը (կադետ), II-ի՝ Ֆ․ Ա․ Գոլովինը (կադետ), III-ի՝ Ն․ Ա․ Խոմյակովը (մինչև 1910-ը), Ա․ Ի․ Գուչկովը ([[1910 թվական|1910]]-[[1911 թվական|1911]]), Մ․ Վ․ Ռոձյանկոն ([[1911 թվական|1911]]-[[1912 թվական|1912]]) (բոլորն էլ օկտյաբրիստներ), IV-ի՝ Մ․ Վ․ Ռոձյանկոն։
 
{{ՀՍՀ|հատոր=9|էջ=239}}