«Ճապոնական կինո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-\[\[([0-9]+) թվական\|\1\]\] +\1)
Տող 1.
'''Ճապոնական կինո''' առաջին խաղարկային [[ֆիլմ]]երը ստեղծվել են [[1899]] թվականին։ Ազգային կինեմատոգրաֆիան զարգացել է երկու ուղղությամբ․ գենդայգեկի՝ ժամանակակից (կենտրոնը՝ [[Տոկիո]]յում) և ձիդայգեկի՝ [[առասպել]]ական և պատմական (կենտրոնը՝ [[Կիոտո]]յում) թեմաներով ժապավեններ։ Ինչպես թատրոնում, կանանց դերերը կատարել են տղամարդիկ (օննագատները), ֆիլմերն ուղեկցվել են մեկնաբանություններով ([[բենսի]])։ [[1923]] թվականին կինեմատոգրաֆիայի կենտրոնատեղի է դարձել Կիոտոն, որը խթանել է ձիդայգեկիի ծաղկմանը («Սուսերամարտիկ երեխան», [[1927 թվական|1927]], [[ռեժիսոր]]՝ Տեյնոսկե Կինուգասա, «Օօկա դատավորը», [[1928 թվական|1928]], ռեժիսոր՝ Հիրոսի Ինագակի ևն)։ Գենդայգեկիի զարգացմանը նպաստել են Հեյնոսկե Գոսյոյի, Կիեհիկո Ուսիհարայի, Կենձի Միձոգուտիի ստեղծագործությունները։ [[1929]] թվականին հիմնադրվել է ճապոնական պրոլետարական կինոյի միությունը («Պրոկինո», [[1934]] թվականին փակվել է)։ [[1920 թվական|1920]]-ական թվականներին ստեղծվել են հասարակության սոցիալական կառուցվածքը քննադատող ֆիլմեր («Կենդանի տիկնիկ», [[1929 թվական|1929]], ռեժիսոր՝ Տոմու Ուտիդա)։ Հնչուն կինոն հաստատվել է «Հարևանուհին և կինը» ([[1931 թվական|1931]], ռեժիսոր՝ Գոսյո) ֆիլմով։ [[1940 թվական|1940]]-ական թվականներին լավագույն ֆիլմերից են՝ «Ձին» ([[1941 թվական|1941]], ռեժիսորներ՝ Սիրո Տոյոդա և Կաձիրո Ցամամոտո), «Մուհոմացուի կյանքը» ([[1943 թվական|1943]], ռեժիսոր՝ Ինագակի)։ [[պատերազմ|Ետպատերազմյան]] առաջին տարիներին առավելապես զարգացել է վավերագրական կինոն։ [[1948]] թվականին վեցամսյա գործադուլից հետո «Տոհո» ընկերության ստուդիայից հեռացված առաջադեմ [[Կինեմատոգրաֆիստների միություն (ԽՍՀՄ)|կինեմատոգրաֆիստները]] հետագայում ստեղծել են իրենց կինոընկերությունը և թողարկել [[1950 թվական|1950]]-ական թվականների սոցիալական լավագույն ֆիլմերը, դրանցից են «Եվ այնուամենայնիվ մենք ապրում ենք» ([[1951 թվական|1951]], ռեժիսոր՝ [[Տադասի Իմաի]]), «Անարև փողոցը» ([[1954 թվական|1954]], ռեժիսոր՝ Սացուո Ցամամոտո), «Լերկ կղզին» ([[1960 թվական|1960]], ռեժիսոր՝ [[Կանետո Սինդո]]) ևն։ Այդ շրջանում [[Ճապոնիա|ճապոնական]] ֆիլմերի արտադրության ծավալով աշխարհում գրավում էր առաջին տեղը։ Ճապոնական կինոյի համաշխարհային էկրան դուրս գալը պայմանավորված է ռեժիսորներ Միձոգուտիի («Մշուշապատ լուսինը», [[1953 թվական|1953]]), [[Ակիրա Կուրոսավա]]յի («Ռասյոմոն», [[1950 թվական|1950]], «Ցոթ սամուրայներ», [[1954 թվական|1954]], «Կարմիր՝ մորուք», [[1964 թվական|1964]]), Կոն Իտիկավայի («Օտարականները», [[1973 թվական|1973]]) և Մասակի Կոբայասիի («Ապստամբը», [[1967 թվական|1967]], «Քարացածություն», [[1975 թվական|1975]]) ստեղծագործություններով։ [[1960 թվական|1960]]-ական թվականներին երիտասարդ ռեժիսորները իրենց ստեղծագործություններում զարգացրել են ետպատերազմյան սերնդի ճակատագրի թեման («Պատմվածք դաժան պատանեկության մասին», [[1960 թվական|1960]], ռեժիսոր՝ Նագիսա Օսիմա, «Հարսնացուն Անդից», [[1966]] թվականին, ռեժիսոր՝ Սուսումա Հանի, «Կինը ավազների մեջ», [[1964]], ռեժիսոր՝ Հիրոսի Տեսիգահարա, «Կինը, որին ես լքեցի», [[1969 թվական|1969]], ռեժիսոր՝ Կիրիո Ուրայամա ևն)։ [[1970 թվական|1970]]-ական թվականներին ճապոնական ազգային կինոն [[ճգնաժամ]] էր ապրում, կտրուկ իջել էր ֆիլմերի գեղարվեստական մակարդակը, մեծ տարածում էին գտել «սեքս-ֆիլմերը», կազմակերպված հանցագործությունների («էկուձա-էյգա»), աղետների («պանիկ-էյգա») մասին ֆիլմերը։ [[1975]] թվականին թողարկվել է 396 ([[1960]] թվականին՝ 547) լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ։ Գործում են 4 խոշոր («Նիկկացու», «Սյոտիկու», «Տոհո», «Տոեյ») և բազմաթիվ մանր կինոֆիրմաներ։ Պատկերազարդումը տես վեցերորդ հատորի 704-705-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակներ 29-րդ-30-րդ։
 
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=83}}