«Ղփչաղներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-\[\[([0-9]+) թվական\|\1\]\] +\1)
Տող 1.
'''Ղփչաղներ''' (պոլովցիներ, կումաններ, կուներ), միջնադարյան թյուրքալեզու ժողովուրդ։ 10-րդ դարում զբաղեցնում էին հարավ-արևմտյան [[Ղազախստան]]ի տարածքը։ Բաժանված էին ցեղերի և վարում էին վաչկատուն կյանք։ [[10-րդ դար]]ի կեսին, անցնելով [[Վոլգա (գետ)|Վոլգա]]ն, հորդեցին [[Հյուսիսային Կովկաս]]ի և Հյուսիսային մերձսևծովյան շրջանի տափաստանները։ Նրանց գրաված հսկայական տարածքը, որը տարածվում էր [[Դանուբ]]ից մինչև [[Տյան Շան]], [[11–րդ դար|11]]-[[15-րդ դար]]երում կոչվում էր Դեշտի-Ղփչաղ (ղփչաղների հարթավայր)։ Ղփչաղները չունեին [[պետություն]], ապրում էին ցեղային միություններով, որոնց գլուխ կանգնած էր [[խան]]ը։ Հիմնական զբաղմունքն անասնապահությունն էր։ Զորքը կազմված էր թեթև և ծանր [[հեծելազոր]]ից։ Ռուսական տարեգրություններում ղփչաղները առաջին անգամ հիշատակվում են [[1054 թվական]]ին, երբ նրանք սկսում են պարբերաբար ասպատակել [[Ռուսիա]]յի հողերը։ Ղփչաղները արշավում են նաև դեպի [[Հունգարիա]] ([[1070 թվական|1070]], [[1091 թվական|1091]], [[1094 թվական|1094]]) և [[Բյուզանդիա]] ([[1087 թվական|1087]], [[1095 թվական|1095]])։ [[1064 թվական]]ին, երբ [[սելջուկներ]]ը գրավեցին [[Անի]]ն, մեծ թվով հայեր գաղթեցին [[Կասպից ծով|Կասպից]] և [[Սև ծով|Սև]] ծովերի ափերը, որոնք գտնվում էին ղփչաղների ձեռքին։ Հայերը քաղաքական կախվածության մեջ են ընկել նրանցից։ Ղփչաղները չունեին [[գիր]], և ղփչաղերենը յուրացրած հայերը ստիպված էին ղփչաղների լեզվով որևէ բան գրելու համար օգտագործել հայերեն տառերը. այսպես է առաջացել հայատառ ղփչաղերենը։ [[12-րդ դար]]ի սկզբին կիևյան իշխաններ Սվյատոպոլկ Իզյասլավիչը և [[Վլադիմիր Մոնոմախ]]ը ձեռնարկել են մի շարք հաղթական արշավանքներ, որոնց հետևանքով Կիևյան Ռուսիայի սահմանների մոտ ղփչաղների թիվը զգալիորեն պակասել է։ Շուրջ 40 հազար ղփչաղներ փախել են [[Վրաստան]]՝ [[Դավիթ Շինարար]]ի մոտ, որտեղ նրանք մասնակցել են թուրք-սելջուկների դեմ կռիվներին։ Ռուսական իշխանների բազմաթիվ արշավանքները ջլատել են ղփչաղների ուժերը, և երբ սկսվեցին [[մոնղոլ-թաթարական արշավանքներ]]ը, նրանք անկարող էին պաշտպանվել։ [[1223|1223 թվական]]ին, [[Կալկայի ճակատամարտ]]ում կրած պարտությունից հետո, արևելյան ղփչաղները խառնվեցին մոնղոլական բանակի հետ և հետագայում կազմեցին [[Ոսկե հորդա]]յի հիմնական բնակչությունը։ Ղփչաղների արևմտյան հատվածը [[Բաթուխան]]ի արշավանքից հետո անցավ նախ Հունգարիա, ապա՝ [[Բուլղարիա]] ու [[Եգիպտոս]] և միախառնվեց տեղի ժողովուրղներին։ Ղփչաղների դեմ ռուս ժողովրդի մղած հերոսական պայքարը արտացոլված է «[[Ասք Իգորի ճակատամարտի մասին]]» էպոսում։
 
{{ՀՍՀ|հատոր=7|էջ=54}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ղփչաղներ» էջից