«Մաներիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-\[\[([0-9]+) թվական\|\1\]\] +\1)
Տող 3.
[[Պատկեր:Parmigianino.jpg|մինի|Պարմիջիանինօ՝ Երիտասարդը նայում է հետ,դեմքը պրոֆիլում]]
[[Պատկեր:Pontormo-Visitazione1.jpg|մինի|Պոնտորմո ՝ "Այցելություն"]]
'''Մաներիզմ''' (իտալերեն՝ ''manierismo'', ''maniera''- մաներա, ոճ, եղանակ), ուղղություն [[16-րդ դար]]ի եվրոպական արվեստում, որն արտացոլում է [[Բարձր Վերածննդի շրջան|Բարձր Վերածննդի]] հումանիստական մշակույթի ճգնաժամը։ Մաներիզմի գեղագիտական հիմնական չափանիշ է դարձել ոչ թե ''բնությանը հետևելը'', այլ արվեստագետի ներաշխարհում ծնված գեղարվեստական կերպարի ''սուբյեկտիվ «ներքին գաղափարը»''։ Ոճական ելակետ ընդունելով [[Միքելանջելո]]յի, [[Ռաֆայել]]ի և Վերածննդի այլ վարպետների ստեղծագործությունները՝ [[մաներիստներ]]ը խեղաթյուրում էին դրանց հիմքում ընկած ներդաշնակության սկզբունքները, արմատավորում ''աշխարհի վաղանցիկության'' և [[իռացիոնալիզմ|իռացիոնալ]] ուժերին հլու ''մարդկային ճակատագրի երերունության'' մասին պատկերացումները։ Մաներիզմի արվեստում վերածնվել են միջնադարյան ''պալատական-ասպետական մշակույթի'' առանձին գծեր։ Մաներիզմը ցայտուն կերպով է դրսևորվել [[իտալական արվեստ]]ում։ Վաղ շրջանի մաներիստների ([[Պոնտորմո]], [[Ռոսսո]], [[Ֆիորենտինո]], [[Պարմիջանինո]]) երկերին բնորոշ են [[ողբերգականություն]]ն ու ''միստիկական հուզավառությունը'', ''գունային'' ու ''լուսաստվերային հակադրությունները'', ''դիրքերի'' ու ''մոտիվների ընդգծված արտահայտչականությունը'', ''ֆիգուրների համամասնությունների ձգվածությունը'', ''վիրտուոզ'', ''ինքնաբավ [[գծանկար]]ը''։ Մաներիստական [[դիմանկար]]ում ([[Բրոնզինո]] և ուրիշներ), որը այդ ժանրի զարգացման նոր ուղիներ է հայտնաբերել, կերպարների ''ազնվականական ներփակվածությունը'' զուգորդվել է բնորդի նկատմամբ արվեստագետի ''սուբյեկտիվ-հուզական վերաբերմունքին''։ [[1540 թվական|1540]]-ական թվականներին, պալատական արվեստում մաներիզմը դարձել է ''իշխող ուղղություն'', այդ շրջանի գեղանկարչությունը աչքի է ընկնում ''սառը'', ''«ակադեմիական»'' պաշտոնականությամբ (''Ջ. Վազարի'', ''Ջ. Պ. Լոմացցո'')։ Մաներիզմի [[Քանդակագործություն|քանդակագործությանը]] (''Բ. Ամմանատի'', ''Բ. Չելլինի'') բնորոշ են ''մարմնաձևերի ոճավորումը'', ''ծավալների մանրատվածությունը'', ինչպես և ''բացարձակ կլոր քանդակի պրոբլեմների համարձակ լուծումը''։ Մաներիզմի [[Ճարտարապետություն|ճարտարապետության]] մեջ (''Բ. Ամմանատի'', ''Զ. Վազարի'', ''Պ. Լիգորիո'', [[Ջուլիո Ռոմանո]]) կերպարի ''հումանիստական պարզությունը'' իր տեղը զիջել է ''թատերական էֆեկտներին'', ''հարդարանքի պաճուճավորմանը''։ Մաներիզմի իտալական վարպետների գործունեությունը երկրի սահմաններից դուրս նպաստել է այդ ուղղության ''համաեվրոպական'' դառնալուն։ ''[[Բոլոնիայի դպրոց]]ի'' ակադեմիստների և [[Կարավաջո]]յի հանդես զալով մաներիզմը անկում է ապրել՝ իր տեղը զիջելով ''[[բարոկկո]]յին''։ ժամանակակից արևմտյան արվեստաբանության մեջ «մաներիզմ»-ն անհիմն կերպով տարածվում է նաև իրենց ուրույն ճանապարհով ընթացած կամ մասամբ ազդված վարպետների ([[Տինտորետտո]], [[Էլ Գրեկո]], Լ. Լոտտո, Պ.Բրեյգել Ավագ) վրա։
 
== Գրականություն ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մաներիզմ» էջից