«Միկենյան քաղաքակրթություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 111.
==Հիպոթեզներ անկման մասին==
 
[[Պատկեր:Invasions, destructions and possible population movements during the Bronze Age Collapse, ca. 1200 BC.png|մինի|աջից|Ամայացում, բնակչության տեղաշարժ [[Բրոնզի դար]]ի անկման ընթացքը Ք. ա. 1200 թ. ]]
Պատճառները, որոնք հասցրին Միկենյան մշակույթի անկմանը, գիտնականների համար թեժ քննարկումների նյութ են դարձել։ Ներկայումս չկա Միկենյան պալատական համակարգի անկման բավականաչափ պարզաբանված տեսակետ։ Կա երկու տարածված [[հիպոթեզ]]` բնակչության տեղաշարժերի և ներքին հակասությունների<ref>{{harvnb|Mylonas|1966|pp=227-228}}.</ref>։ Միկենյան մշակույթի անկման առաջին հիպոթեզը կապված է [[դորիացիներ]]ի արշավանքի հետ` հայտնի որպես [[Անտիկ]] [[հունարեն]] [[առասպելաբանություն]]։ Միկենյան Հունաստանում հնագիտական ապացույցները հայտնաբերված նոր տիպի գերեզմաններն են և նոր հունարենի` դորիական հունարենի զարգացումը։ Այն երևան եկավ, երբ դորիացիները տարիների ընթացքում աստիճանաբար շարժվեցին դեպի հարավ` ամայացնելով տարածքներ մինչև որ կարողացան հաստատվել Միկենյան կենտրոններում։
<ref>{{harvnb|Mylonas|1966|pp=231–232}}.</ref>։ Մեկ ուրիշ կարծիքով Միկենյան Հունաստանի անկումը կապված է [[Արևելյան Միջերկրական]]ում «Ծովի ժողովուրդների» ակտիվացման հետ։ Նրանք մեծ տարածքներ են ամայացնում [[Անատոլիա]]յում և Լևանտում և վերջապես պարտվում են [[փարավոն]] [[Ռամզես III]]-ի կողմից Ք. ա. 1175 թվականին։ Նրանց առաջին էթնիկ խումբը` Էքվիշ անունը կրող, հիշատակվել է խեթական արձանագրությունում Ահհիյավայի անվան հետ միասին<ref>{{harvnb|Drews|1993|p=49}}.</ref>։