«Հայկական ժողովրդական կերպարվեստ և դեկորատիվ-կիրառական արվեստ»–ի խմբագրումների տարբերություն

չ
== Արծաթագործություն==
[[Պատկեր:Silver Rhyton.jpg|120px|մինի|ձախից|Արծաթյա պտյակ (ռիտոն) Երզնկայից, մ.թ.ա. 5-րդ դար]]
[[Պատկեր:ErevanSilver -Binding, Armenia17th (2882328411)century, Caesarea, Matenadaran, Yerevan.jpg|120px|մինի|աջից|Արծաթյա կազմ]] [[Արծաթ]]ագործության կարևոր կենտրոններից էին [[Վան]]ը, [[Կարին]]ը (Էրզրում), [[Երզնկա]]ն, [[Անի]]ն, [[Երևան]]ը, [[Թիֆլիս]]ը, [[Ալեքսանդրապոլ]]ը, [[Ախալցխա]]ն, [[Շամախի]]ն և այլ քաղաքներ։ Արծաթագործության հրաշալի նմուշներ են ստեղծել [[Կիլիկիա]]յի հայ վարպետները, կիրառել են ձուլման, դրվագման, ցանցվեն (ֆիլիգրան), սևադապատման, արծնակիտման և այլ եղանակներ։ Հայտնի են [[Մարաշ]]ի, [[Այնթապ]]ի, [[Վասպուրական]]ի, [[Կարին]]ի ժանյակագործության և ասեղնագործության դպրոցները, տարածված զարդակարերից էին շարակարը (շուլալակար), շյուղակարը (ցողունակար), հարթակարը (լիցք, ուռուցիկ, գծային և այլն), խաչկարը, կոդքակարը, թելքաշը և այլն, իսկ զարդանախշերից՝ երկրաչափական, բուսումնական, նաև ծաղիկների՝ [[վարդ]]ի, շուշանի, մանուշակի, զանգակի, նարգիզի պատկերները։
 
== Ոսկերչություն ==