«Անտիկիթերայի սարք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
[[Պատկեր:NAMA Machine d'Anticythère 1.jpg|մինի|Անտիկիթերայի սարքի ամենամեծ բեկորը]]
'''Անտիկիթերայի սարք''' ({{lang-el|Μηχανισμός των Αντικυθήρων}}), [[անտիկ ժամանակաշրջան]]ի [[Անալոգային հաշվողական մեքենա|անալոգային հաշվիչ մեքենա]]։ Հայտնաբերվել է [[Անտիկիթերա]] կղզու մոտ գտնվող հնադարյան նավերի գերեզմանոցում, դեռևս [[1901]] թ.։ Սակայն, վատ պահպանված լինելու և այլ բնօրինակներ չլինելու պատճառով, սարքի նշանակությունը հասկացվել է միայն մեկ դար անց։ Սարքի ստեղծման ժամանակը թվագրվում է [[մ.թ.ա. 1-ին դար]]ի առաջին քառորդում։ Պահպանվում է [[Աթենք]]ի հնագիտական թանգարանում<ref>[http://odysseus.culture.gr/h/1/eh151.jsp?obj_id=3249 Աթենքի հնագիտական թանգարան]</ref>։
 
Սարքի պատրաստման որակը թույլ է տալիս ենթադրել, որ այն հասցված է եղել արտադրական մակարդակի և, հավանաբար, ունեցել է նախատիպեր։ Այդ է վկայում նաև սարքի վրա արված գրառումների լեզուն՝ այսպես կոչված [[Կոյնե|կոյնեն]]` [[կոյնե|ընդհանուրհամընդհանուր հունարենը]] (κοινή ελληνικά), որն օգտագործվում էր համահունական շփումների ժամանակ։
 
Անտիկիթերայի սարքի աշխատանքը հիմնված է իր ժամանակի աստղագիտական և մաթեմատիկական տեսությունների վրա և նախատեսված է երկնակամարի անշարժ [[աստղ]]երի նկատմամբ [[արևային համակարգ]]ի մարմինների ([[արև]]ի, [[լուսին|լուսնի]] և այն ժամանակ հայտնի հինգ մոլորակների) դիրքերը հաշվարկելու համար։
 
Անտիկիթերայի սարքը բաղկացած է բրոնզե [[ատամնանիվ]]ներից (քանակը՝ 37) ու [[լիսեռ]]ներից և ամփոփված է եղել փայտե արկղի մեջ (չափսերը՝ 33x18x10 սմ), որը առջևի և հետևի պատերին ունեցել է դռնակներ։ Հետևի դռնակի վրա, ըստ երևույթին, գրված է եղել սարքի օգտագործման եղանակը։ Հետևի և առջևի պատերին ունի երեք ցուցավահանակներ (մեկը առջևի և երկուսը հետևի պատերին) և սլաքներ (7 առջևի և 3 հետևի վահանակներին)։ Վահանակների վրա նշված են ամիսների և տարիների անվանումները, կատարված են նշումներ, որոնք, սլաքների դիրքերից ելնելով, ցույց են տալիս արևի և լուսնի խավարումները, լուսնի փուլերը, մոլորակների դիրքը։ Սարքը աշխատեցվումգործի էր գցվում սկզբնական տվյալները (տարեթիվը) մուտք անելու և հիմնական (արևի) ատամնանիվը որոշակի անկյունով պտտելու միջոցով։
 
== Ծանոթագրություններ ==