«ԲԿՄԱ (ֆուտբոլային ակումբ, Մոսկվա)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 112.
Վերականգնված ՍԲԿՏ թիմի առաջին խաղը տեղի ունեցավ [[1954]] թվականի [[ապրիլի 5]]-ին [[Կիև]]ում, խաղալով «Տորպեդոյի» հետ, որը Նիժնի Նովգորոդից էր։ Խաղը ավարտվեց 1:1 հաշվով, բանակայինների միակ գոլը խփել է Վասիլի Բուզունովը։ Մեկ շաբաթ անց ՍԲԿՏ-ն նույն տեղում խաղաց տեղի «Դինամոյի» հետ։ Ոչ հաջող խաղի համար թիմը այս սեզոնը ավարտեց միայն 6-րդ տեղով (13-ից), հավաքելով 24 միավոր։ Այնուամենայնիվ, թիմը երբեմն կարողանում էր պայքար մղել առաջատարների հետ։ Այդպես, 2:1 հաշվով, այդ սեզոնում, նրանք հաղթեցին մոսկովյան «Սպարտակին» (գոլերը հեղինակեցին Կորշունովը և Բուզունովը)<ref name="стр 21" />:
 
Հաջորդ սեզոնը ՍԲԿՏ-ի համար ավելի լավ դասավորվեց, նույնիսկ անտեսելով այն, որ թիմի կազմը լրջորեն փոփոխվեց, իրենց կարիերան ավարտեցին Նիրկովը և Դյեմին, «Սպարտակ» տեղափոխվեց Կորշունովը, Եկատիրիբուրգ վերադարձավ՝ Բուզունովը։ Առաջնությունում նրանք հյուրընկալվելիս հաղթեցին թբիլիսյան «Դինամոյին» (3:0) և մոսկովյան «Սպարտակին» (3:1)։ Գավաթում բանակայինները հաջորդաբար շրջանցեցին սամարայան «Կրիլյա[[Կռիլյա ՍովետովինՍովետով]]ին», թբիլիսյան «Դինամոյին» և մայրաքաղաքային «Լոկոմոտիվին»<ref>{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=78&page=7|title=«Возрождение», стр. 7|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sizONvq|archivedate=2012-01-22}}</ref>:
 
Գավաթի եզրափակիչը տեղի ունեցավ [[1955]] թվականի [[հոկտեմբերի 16]]-ին, [[Մոսկվա]]յի «Դինամո» մարզադաշտում։ 10-րդ րոպեին Իոսիֆ Բեցայի փոխանցումից հետո հաշիվը բացեց Վլադիմիր Ագապովը։ Ընդամենը երեք րոպե անց դինամոնցիները հավասարեցրին հաշիվը։ Առաջին խաղակեսի վերջերում Յուրի Բելյաևի դեմ կանոները խախտելու պատճառով մրցավար Նիկոլայ Լատիշևը տուգանային հարված է նշանակում «Դինամոյի» դարպասին, որը պաշտպանում էր [[Լև Յաշին]]ը, գնդային մոտեցավ Ագապովը։ Եվ այստեղ Յաշինի նյարդերը չդիմացան։ Զայրանալով Ագապովայի շշուկների վրա, դինամոնյան դարպասապահը հաջորդ իսկ րոպեին շատ կոպիտ խաղաց նրա դեմ և հեռացվեց խաղադաշտից։ Դարպասում կանգնեց կիսապաշտպան Բայկովը։ Մեկ խաղացողով պակաս լինելով դինամոնցիները այնուամենայնիվ մեծ ջանքեր էին ցուցաբերում հաղթելու համար բանակայիններին, բայց նրանց պաշտպանությունը կոտրել չհաջողվեց։ Բանակայինները, թիմի վերականգնվելուց հետո, նվաճեցին իրենց առաջին տիտղոսը<ref>{{cite web|url=http://www.pfc-cska.com/club/history/?id=78&page=8|title=«Возрождение», стр. 8|publisher=Pfc-cska.com|date=|accessdate=2011-12-09|archiveurl=http://www.webcitation.org/64sj0Ej52|archivedate=2012-01-22}}</ref>: