«Գրենլանդիա (կղզի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 53.
[[Պատկեր:Greenland 42.74746W 71.57394N.jpg|մինի|ձախից|Տիեզերական լուսանկար]]
[[Պատկեր:Greenland big.png|մինի|ձախից|Գրենլանդիայի և նրա սառցե վահանի քարտեզ-սխեման]]
[[Անթրոպոգենի ժամանակաշրջան]]ում սկսվել է սառցապատումը, որը սառույցով է ծածկել Գրենլանդիայի մեծ մասը, սառցադաշտերով է ծածկված 1834.000 քառ. կմ տարածք (այդ թվում 1726.000 քառ. կմ-ը սառցե վահանով, որը զբաղեցնում է ամբողջ ներքին հատվածը և մի քանի առափնյա շրջաններ, այսինքն` կղզու տարածքի 81%-ը): Սառցե վահանի մակերևույթը աստիճանաբար ափերից բարձրանում է դեպի կղզու ներսը: Վահանի համեմատաբար բարձր հատվածը ունի թեք կամարի տեսք, որը ձգվում է հյուսիսից հարավ և ընկած է հյուսիսային լայնության 66°—67° 30' միջև գտնվող 2 հսկայական երկնակամարների միջև: Հյուսիսային երկնակամարը ունի է 3300 մ բարձրություն (հյուսիսային լայնության 71° և արևմտյան երկայնության 39°), հարավայինը` 2730 մ (հյուսիսային լայնության 64° և արևմտյան երկայնության 44°): Սառցադաշտի խորքային հատվածն ունի գոգավոր տեսք: Նրա մակերևույթի արևտյան հատվածները գտնվում են 600 մ բարձրության վրա, արևելյան հատվածը և հարավային կամարի շրջակայքը` 1000 մ բաձրության վրա, իսկ կղզու կենտրոնը` 0- 100 մ (քանկան վայրեր, որոնք ցածր են օվկիանոսի մակարդակից): Սառցադաշտի միջին հաստությունը 2300 մ է, առավելագույնը` 3400 մ: Սառույցի ծավալը` 2,6 մլն կմ³: Մակերևույթը ծածկված է [[ձյուն|ձյան]] շերտով, որը քամիների փոխազդեցությամբ անհամաչափ շարժվում է: 1800 մ-ից ցածր գտնվող մակարդակներում այն բաժանված է ջրային վտակների, որոնք առաջանում են ամռանը` սառույցի և ձյան հալման հետևանքով, իսկ ծայրամասերը (100- 1500 մ բարձրության վրա) ունեն 30-40 մ խորության ճաքեր: Սառցադաշտի ֆիռնածածկ (խոշորահատիկ ձյուն) հատվածը գտնվում է 1200-1500 մ բարձրությունների վրա: Տարվա կտրվածքով սառույցի վերին շերտերը 150 մ-ով սառցադաշտի կենտրոնից տեղափոխվում են դեպի նրա արևմտյան և արևելյան հատվածներ: Եզրային հատվածներում արագությունը մեծանում է, առանձին տեղամասերում շարժման մեջ է մտնում սառույցի ամբողջ շերտը և ստեղծվում է ձևավոր սառույցի տեսակներ` նեղ, երկարավուն, որոնք հասնում են մինչև օվկիանոս: Ձևավոր սառցադաշտերը օրական շարժվում են 20-40 մ արագությամբ` հիմք հանդիասանալով սառցասարերի ստեղծմանը (ծովի մակարդակից 100-135 մ բարձրության վրա), որոնք շարժվում են դեպի Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածը և նավագնացության համար շատ մեծ վտանգ են հանդիսանում: Վահանի հյուսիսային լանջին սառույցը դժվար է շարժվում:
 
Հարավային ափը ողողվում է Արևելա-Գրենլանդական սառը հոսանքով և գրեթե ամբողջ տարվա ընթացքում փակված է լողացող սառույցներով, որոնք [[Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս]]ի կենտրոնական հատվածից են: Ծովից ավելի մատչելի է հարավ-արևմտյան ափը, որը ողողվում է Արևմտա-Գրենլանդական տաք ջրերով: Կղզու հյուսիսային ափը փակված է սառույցով ամբողջ տարվա ընթացքում: Ափերը կտրարտված են երկար և խորը ծովախորշերով, որոնք հասնում են մինչև սառցե վահանի ծայրերը: Առափնյա գոտու ընդհանուր երկարությունը կազմում է 39 000 կմ: