«Կվաս»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 58 բայտ ,  3 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
{{Տեղեկաքարտ Խմիչք}}
'''Կվաս''' ({{lang-ru|Квас}}), սլավոնական ավանդական թթվաշ ըմպելիք, որը պատրաստում են [[խմորում]]ով, [[ալյուր]]ից և [[ցորեն]]ի կամ [[գարի|գարու]] [[ածիկ]]ից, ինչպես նաև [[աշորա]]յի [[հաց]]ից, հաճախ դրան ավելացնելով հոտավետ խոտաբույսեր, [[մեղր]] և մեղրամոմ։ Կվաս պատրաստում են նաև [[ճակնդեղ]]ից, [[մրգեր]]ից և [[հատապտուղներ]]ից: Անցյալում հաճախ կվասը հիմք է հանդիսացել նաև սառը ապուրների պատրաստման համար։
 
== Պատմությունը ==
 
Կվասը շատ հին ըմպելիք է։ Այդ խմիչքի առաջին նախատիպերը գրավում էին միջանկյալ դիրք կվասի և [[գարեջուր|գարեջրի]] միջև և ի հայտ են եկել մթա երրորդ հազարամյակի [[Եգիպտոս]]ում: Կվասին նմանվող ըմպելիքներ են նկարագրել [[Հիպոկրատ]]ը, [[Հերոդոտ]]ը և [[Պլինիոս Ավագ]]ը: Մրգային կվասը հայտնի էր նաև [[Բաբելոն]]ում, չնայած այն տարածում չի գտել Հին [[Միջագետք]]ում:
 
[[Սլավոններ]]ին կվասը հայտնի է հազար տարուց ավելի։ Հայտնի է, որ արևելյան սլավոնները դրա բաղադրատոմսն ունեին [[Կիևյան Ռուսիա]]յի կազմավորումից շատ առաջ։ Կվասի մասին ռուսական գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է [[996]] թվականին։ Իր [[մկրտություն]]ից հետո [[իշխան]] [[Վլադիմիր Մեծ]]ը հրամայել է բաժանել ժողովրդին կերակուր, մեղր և կվաս։ Կվաս կարողանում էին պատրաստել նաև [[Լեհաստան]]ում, [[Լիտվա]]յում և [[Լատվիա]]յում: Ըստ [[Նեստոր]]ի հաղորդման, [[Անդրեաս առաքյալ]]ը տեսել է, թե ինչպես են սլավոնները իրենց բաղնիքներում կվասով ցողվում<ref>[[Булгарин, Фаддей Венедиктович|Фадей Булгарин]] [http://files.history.spbu.ru/Gbooks%20%D0%9F%D0%BE%D0%BB%D0%BD%D0%B0%D1%8F%20%D0%B2%D0%B5%D1%80%D1%81%D0%B8%D1%8F/Gbooks-2/%D0%9A%D0%BD%D0%B8%D0%B3%D0%B8/b/Bulgarin_F_Rossija_Istorija_chast_1_1837.pdf «Россия в историческом, статистическом, географическом и литературном отношениях»], Истории Ч.1, типография А. Плюшара, Санктперербург — 1837 г., стр. 78</ref>։ [[9]]-[[14-րդ դար]]երում, սլավոնական ազգերը պատրաստել են նաև ալկոհոլային կվաս և այն ժամանակների լեզվով հարբեցողներին անվանել են «կվասնիկ»: Այն տարիներին կվասը եղել է տոնակատարությունների և [[հարսանիք]]ների հիմնական ոգելից խմիչքը։
 
== Նկարագիրը ==
 
Համաձայն Beer Judge Certification Program կազմակերպության դասակարգման, կվասը գարեջուր է և պատկանում է «պատմական, ավանդական, տեղական» գարեջրերի դասին<ref>[http://www.bjcp.org/2008styles/style23.php 2008 BJCP Style Guidelines]</ref>։ [[Ռուսաստան]]ում, [[Բելառուս]]ում և [[Ուկրաինա]]յում կվասը համարվում է անկախ և ազգային ըմպելիք։
5720

edits