«Պարմենիոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 13.
Փոքր Ասիայի տիրույթներում Պարմենիոնը հաճախ գործում էր հիմնական բանակից անկախ, բռնագրավելով քաղաքներ ու հնազանդեցնելով տեղական իշխաններին։ Մ.թ.ա. 333 թ. աշնանը, Իսոսի ճակատամարտի նախաշեմին, Պարմենիոնի ու Ալեքսանդրի բանակները միանում են։ Ձախ թևի հրամանատարությունը կրկին հանձնարարված էր Պարմենիոնին։ Մինչ նրա ուժերը զսպում էին պարսիկ հեծելազորի ճնշումը, Ալեքսանդրի ղեկավարած աջ թևը պատռում է թշնամու գծերը, նետվում գլխավոր թիրախի՝ [[Դարեհ III]]-ի ուղղությամբ և փախուստի մատնում նրան։
[[Պատկեր:Ալեքսանդր_Մակեդոնացու _կայսրության_քարտեզ.gif|մինի|աջից|550px|Ալեքսանդրի կայսրությունը]]
Այդ շրջանում Պարմենիոնը փաստորեն Ալեքսանդրի լիարժեք փոխարինողն էր, նրան էր վստահված պարսիկ արքայի հարստությունների բռնազավթումը [[Դամասկոս]]ի թաքստոցներից։ Կատարելով 350 կիլոմետրանոց մարտարշավ, Պարմենիոնը կոտրում է տեղական կայազորի դիմադրությունն և Ալեքսանդրին հասցնում 2000 տաղանդ ոսկի, չհաշված այլ ռազմաավարը։ Իսսոսի ճակամարտից հետո Դարեհը առաջարկում է Ալեքսանդրին իր կայսրության կեսը գերեվարված ընտանիքի փոխարեն։ Պարմենիոնը, հավատարիմ լինելով Փիլիպոսի գաղափարներին և սթափորեն կշռադատելով իրողությունը, այն համոզմունքի էր, որ պարսկական թագավորի առաջարկները պետք է ընդունվեն ու հռչակվի պատերազմի ավարտը։ Սակայն դա հակասում էր Ալեքսանդրի աշխարհատիրական մտադրություններին։ Հենց այդ ժամանակ է տեղի ունենում Ալեքսանդրի և Պարմենիոնի աշխարհահայացքներիաշխարհայացքների ամենասուր բախումը։ Պարմենիոնի խոսքերին ”Եթե ես Ալեքսանդր լինեի՝ ապա կընդունեի առաջարկը” Ալեքսանդրը հակառակում է.”Ես ճիշտ այդպես էլ կվարվեի, եթե լինեի Պարմենիոն”։
Մ.թ.ա. 331 թվականին Պարմենիոնը ղեկավարում է մակեդոնական փաղանգը Գավգամելայի ճակատամարտում։ Կռվի մատույցներին, դիտելով հարթավայրում տեղակայված ահռելի քանակի պարսկական ուժերը նա առաջարկում է Ալեքսանդրին ձեռնարկել գիշերային գրոհ։ Ալեքսանդրը պատասխանում է, որ իրեն վայել չէ գաղթագողի հաղթանակ տանել։ Գավգամելան մակեդոնական բանակին բաժին ընկած ամենածանր հաղթանակն էր։ Մինչ Ալեքսանդրը հետապնդում էր Պարթևստանում թաքնված Դարեհին, Պարմենիոնը, հաստատվելով պարսկական տերության կենտրոնում, [[Աքեմենյան պետություն|Միդիա]]յում, ձեռնարկում է երկրի տնտեսական ու քաղաքական կարգավորումը։