«Սինո-ճապոներեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-https://books.google.com/ +https://books.google.am/)
Տող 1.
'''Սինո-ճապոներեն բառապաշար''' կամ '''կանգո''' ({{lang-ja|漢語}} - ''Հան բառեր''), վերաբերում է [[ճապոներեն]]ի բառապաշարի այն հատվածին, որը ձևավորվել է [[չինարեն]]ում կամ որում առկա են չինարեն տարրեր: Քերականական և շարահյուսական որոշ կառույցներ նույնպես կարող են համարվել սինո-ճապոներեն:
 
''Կանգոն'' սինո-ճապոներենի ճապոներեն անվանումն է և նշանակում է «չինարեն բառեր»:<ref>Shibatani, Masayoshi. [https://books.google.comam/books?vid=ISBN0521369185&id=sD-MFTUiPYgC&pg=RA1-PA167&lpg=RA1-PA167&dq=%22Sino-Japanese%22+vocabulary&sig=v0OQy6QCTO_GkvVeFaNuQDf9ujQ#PRA1-PA142,M1 ''The Languages of Japan (Section 7.2 "Loan words", p.142)''], Cambridge University Press, 1990. ISBN 0-521-36918-5</ref> Կանգոն ճապոներենի ընդհանուր [[բառապաշար]]ի երեք հիմնական բաժիններից մեկն է: Մյուս երկու բաժիններն են մայրենի ճապոներենի բառապաշարը և այլ լեզուներից [[փոխառություն]]ները: Հաշվարկվել է, որ ճապոներենի բառապաշարի մոտ 60%-ը կանգո բառապաշարն է, սակայն առօրյա խոսքում այն կազմում է բառերի մոտ 18%-ը: <ref>{{nihongo2|国立国語研究所『テレビ放送の語彙調査I』(平成7年,秀英出版)}}Kokuritsu Kokugo Kenkyuujo, "Terebi Hoosoo no Goi Choosa 1" (1995, Shuuei Publishing)</ref>
 
Կանգոն, որը ճապոներենում չինարեն ծագում ունեցող բառերի գործածումն է, չպետք է շփոթել ''կանբուն''ի հետ, որը իսկական չինարեն բառեր գրելն է ճապոնացիների կողմից: Եվ՛ ''կանգո''ն և՛ ''կանբուն''ը ունեն [[սինո-քսենիկ]] լեզվաբանական և հնչյունաբանական տարրեր, որոնք կարելի է գտնել [[կորեերեն]]ում և [[վիետնամերեն]]ում, այսինքն՝ դրանք օտար (սինո) տարրեր են: