«Կաթոլիկությունն Իսպանիայում»–ի խմբագրումների տարբերություն

=== 20-րդ դար ===
Իսպանիայի քաղաքացիական պատերազմը (1936-1939) դարձավ ողբերգական ժամանակաշրջան Իսպանիայի կաթոլիկ եկեղեցու համար։ Նույնիսկ նախքան քաղաքացիական պատերազմի սկսելը հանրապետական ​​կառավարությունը և նրան սատարողները չէին թաքցնում բացասական վերաբերմունքը կաթոլիկության հանդեպ։ Կազմակերպվեցին եկեղեցիների հրկիզումներ, ինչպես զանգվածային հրդեհներ [[1931 թվական|1931 թվականի մայիսին]]։ [[1936 թվական|1936 թվականին]] [[Մադրիդ|Մադրիդում]] լուրեր տարածվեցին, որ վանակաները բաժանում են թունավոր կոնֆետներ պրոլետարների երեխաներին։ Այս անհիմն բանբասանքները հանգեցրին այն բանին, որ շատ վանականներ և քահանաներ սպանվեցին գազազած պրոլետարների կողմից<ref>[http://dugward.ru/history/Hist21.html М. Гумененко. Гражданская война в Испании 1936—1939 / интернет-сайт «Литература и жизнь»]</ref>։
Սակայն, ատելությունը եկեղեցու հանդեպ, եղել է շատ ավելի խորը, և ավարտվել պահպանողական ուժերի քաղաքական պայքարով (1933-1936 թթ․)<ref>↑ Шубин А. В. Великая испанская революция. — М.:URSS, Книжный дом «Либроком», 2011. — С. 8-10, 31-36.</ref>։ Քաղաքացիական պատերազմի սկսելուց հետո, հանրապետականները սկսեցին անողոք հակակաթոլիկական ահաբեկչություն և իրենց հսկողության տակ վերցրեցին շատ տարածքներ։ Սպանվեց շուրջ 6832 քահանա<ref>
↑ Перейти к: 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 «Испания» //Католическая энциклопедия. Т.2. Изд. францисканцев. М.:2005. Ст. 539—555</ref>։ Այրվեցին հազարավոր եկեղեցիներ, ոչնչացրեցին կրոնական թեմաներով բազմաթիվ ինքնատիպ գործեր և եկեղեցական արժեքավոր իրեր։ Հանրապետականների հսկողության տակ գտնվող տարածներում արգելեցին քարոզներ տարածել։ Շատ քահանաներ և վարդապետեր դարձան նահատակներ<ref>↑ Беатифицировано свыше 500 мучеников времен гражданской войны в Испании</ref>։
 
=== 21-րդ դարի սկիզբ ===
178

edits