«Շոկոլադ (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 16.
Մի օր քաղաք են գալիս քոչվոր [[գնչուներ]]ը: Տեղաբնակները բոյկոտում են նրանց այցելությունը և միայն Վիենը չի սատարում բնակիչներին։ Այստեղ, գնչուների մոտ, Վիենը հանդիպում է Ռուին ([[Ջոնի Դեփ]])։ Նրանց մեջ սիրային հարաբերություններ են ծնվում։
 
Վիենը կազմակերպում է Արմանդայի յոթանասունամյակի միջոցառումը, որին այցելում են քաղաքի գրեթե բոլոր բնակիչները, բացառություն են կազմում միայն կոմս դը Ռեյնոն և նրա աջակիցները։ Ճաշկերույթի ավարտից հետո տոնակատարությունը շարունակվում է Ռուի մոտ՝ նավի վրա և տեղաբնակներն ու եկվորները միասին սկսում են զվարճանալ։ Ջոզեֆինայի լքված ամուսինը՝ Սերժը, կրակի է տալիս գնչուների նավակները և փորձում սպանել գնչուներին։ Բարեբախտաբար մարդկային զոհեր չեն արձանագրվում։ Կոմս դը Ռեյնոն, ով ճիշտ է, չէր խրախուսել գնչուների այստեղ գալը, բարկանում է և քաղաքից արտաքսում է Սերժին։ Արմանդան մահանում է անմիջապես տարեդարձի տոնակատարությունից հետո։ Ըստ երևույթին, մահվան պատճառ է դառնում [[շաքարային դիաբետ]]ի սրացումը, ինչից վերջինս տառապում էր վաղուց։ Վիենը, զգում է, որ և՛ Արմանդայի մահը, և՛ հրդեհը իր պատճառով են տեղի ունեցել, որոշում է լքել քաղաքը։ Բայց նոր ձեռք բերած ընկերները համոզում են նրան մնալ և չգնալ։ Վերջում Ռուն մնում է Վիենի և Անուկի հետ միասին, իսկ քաղաքը լրիվ կերպարանափոխվում է...
 
== Դերերում ==