«Յան Կոլլեր»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2462 բայտ ,  3 տարի առաջ
չ
Առանց խմբագրման ամփոփման
չ
 
 
'''Յան Կոլլեր''' ([[մարտի 30]], [[1973]], [[Սմետանովա ԼհոտաՊրահա]], [[Չեխիա]]), չեխ ֆուտբոլիստ, հարձակվող:
 
== Վաղ տարիներ ==
Յան Կոլլերը ծնվել է 1973 թվականի մարտի 30-ին՝ [[Չեխիա]]յի հարավում գտնվող Սմետանովա Լհոտա փոքրիկ գյուղում: Ֆուտբոլ սկսել է խաղալ 5 տարեկանից:
 
Յան Կոլլերը ծնվել է 1973 թվականի մարտի 30-ին՝ [[Չեխիա]]յում: Ֆուտբոլով սկսել է զբաղվել դեռևս 5 տարեկանից,հանդես գալով նախ [[Սմետանովա Լհոտա]] գյուղի թիմում, ապա՝ [[Միլեվսկո]] սիրողական ակումբում:Սկզբնական շրջանում նա հանդես է եկել որպես դարպասապահ:
 
== Կարիերա ==
Մանագիտական կարիերան սկսել է 1994 թվականից, երբ 21 տարեկան հասակում տեղափոխվեց մայրաքաղաքը ներկայացնող [[Սպարտա Պրահա]] ակումբ,որտեղ էլ սկսեց հանդես գալ արդեն որպես հարձակվող: 1996 թվականին Կոլլերը տեղափոխվեց Բելգիա և դարձավ [[Լոքերեն (ֆուտբոլային ակումբ)]]ի խաղացող, որտեղ ընդհանուր առմամբ մասնակցեց 97 հանդիպման և դարձավ 43 գոլի հեղինակ: Հաջորդ կանգառը [[Անդերլեխտ]] ակումբն էր, որտեղ Կոլլերն անցկացրեց 2 տարի՝ մասնակցելով 65 հանդիպման, դարձավ 42 գոլի հեղինակ: Չեխ հսկայի ակումբային կարիերայի գագաթնակետը թերևս կարելի է համարել 2001-06 թվականները, երբ նա հանդես էր գալիս գերմանական հեղինակավոր [[Բորուսիա Դորտմունդ ]] ակումբում: Այստեղ ընդհանուր առմամբ նա մասնակցեց 138 խաղի և դարձավ 59 գոլի հեղինակ: Կոլլերը հանդես է եկել նաև [[Մոնակո]]յում, [[Նյուրնբերգ]]ում, [[Կռիլյա Սովետով]]ում և Կաննում, սակայն այս ակումբների կազմում ֆուտբոլիստն էական հաջողությունների չի հասել:
 
 
== Ազգային հավաքական ==
 
Յան Կոլլերն իր հեղինակած 55 գոլերով համարվում է Չեխիայի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն: Հավաքականում նա հանդես է եկել 1999-2009 թվականներին և մասնակցել 91 հանդիպման: Եվրոպայի 2008 թվականի առաջնությունից հետո Կոլլերը որոշեց հեռանալ հավաքականից:
 
== Արտաքին հղումներ ==
* https://alchetron.com/Jan-Koller-685145-W#-
* http://news.sportbox.ru/Vidy_sporta/Futbol/YAn-Koller-Futbol-30031973