«Երկվորյակների արևը»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 43.
|վիքիպահեստ =
}}
'''«Երկվորյակների արևը»''', 2012 թվականին «Անտարես» հրատարակչության հրատարակած [[Հրաչյա Սարիբեկյան]]ի վեպը: Հրատարակվել է պետական աջակցությամբ: Խմբագիր՝ [[Արքմենիկ Նիկողոսյան]], նկարազարդումները՝ Սուրեն Վարդանյանի: 216 էջ:
 
Վեպն ունի ընծայական՝ «Որդուս՝ Արեգին, Քո ժամանակը եկավ հնձելու, որովհետև երկրի հունձքը հասել է»:
 
== Գրքի հանձնարարականը ==
Մի աշխարհ, ուր թիթեռները կարող են ճչալ, խլեզներն այնքան են իմաստուն, որ պատահական շարժումներով չեն ուզում իրենց հատկացված հավերժությունն սպառել, ծղրիդներն ինչ-որ բան են հաղորդում մարդկանց, հանգուցյալներն ստվերներ են ձևանում. տիեզերական անդունդն ընկած մոլորակի մոռացված այդ անկյունում, ուր ժամանակն անզոր է ժամացույցներ ենթարկել իրեն, ապրում է մի վանական, որ ագռավներ է որսում և ճերմակ մազերով մի մանուկ, ում գրպանում Աստծո գոյության իրեղեն ապացույցն է: Վեպը փոքրիկ տղայի և մահվան մտերմության, ինքնության և անհետ կորած հոր փնտրտուքի մասին է, իսկ անհետացած մարդուն որոնելը նույնն է, ինչ Աստծուն փնտրելը<ref>Հրաչյա Սարիբեկյան, Երկվորյակների արևը, Ե., Անտարես, 2012, էջ 2:</ref>:
 
== Վեպի բնաբանները ==
Վեպն ունի երեք [[բնաբան]]:
 
{{քաղվածք|Մեր կյանքը, որքան էլ անառարկելի իրականություն՝ ապրողների համար ակնհայտորեն արժանահավատ, հոգևոր իրողություն է՝ քողարկված «ծածուկ մարդու» սրտի գաղտնի անկյուններում. այս իմաստով դա մեծագույն գաղտնիք է և գաղտնակերպություն: Վերբնութենական է ու վերերկրային, բայց և համատեղելի աշխարհիկ կյանքի հետ. այս վերերկրայնությունն ու համատեղումը հավասարապես բնութագրական են դրան: Այս առումով, Եկեղեցին «անտեսանելի» է, ի թիվս այն ամենի, ինչ զգայական ընկալմանն է հասու, և ի տարբերություն այն ամենի, ինչ տեսանելի է մեր աշխարհում:|Սերգեյ Բուլգակով «Ուղղափառություն»}}
 
{{քաղվածք|Ցորենի ամեն մի հատիկի մեջ մի աստղի հոգի է պահված:|Արթուր Մեյչեն «Մեծ Աստված Պանը»}}
 
{{քաղվածք|Գրված է, թե կծնվեն մանուկներ, որ գերազանց կտիրապետեն խոսքին: Նրանք կազդարարեն, որ ժամանակները հասունացել են, և կցանկանան մեռած լինել:|Ումբերտո Էկո «Վարդի անունը»}}
 
== Ծանոթագրություններ ==