«Զբոսաշրջությունը Եգիպտոսում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 96.
Զբոսաշրջիկներն այստեղ գալիս են նաև կրքոտ ժամանց անցկացնելու։ Ամեն տարի զբոսաշրջության թեժ շրջանում ծովածոցի տղամարդիկ վերակենդանացնում են մարմնավաճառության բիզնեսը քաղաքում։ Չնայած դա պաշտոնապես անօրինական է, եգիպտական հեղինակություններն աչք են փակում դրա վրա քաղաքական հնարավոր սկանդալներից խուսափելու համար, և այս եկամուտները տեղ չեն գտնում որևէ պետական վիճակագրության մեջ։ ՁԻԱՀ-ի դեմ պայքարելու յուրօրինակ ձևերից է [[Պարսից ծոց]]ի տղամարդկանց հանդեպ անհանդուրժողական վերաբերմունքի դրսևորումը, օրինակ՝ խանութի ցուցափեղկերում «Մենք չենք համագործակցում սաուդցիների հետ» ցուցանակները։
 
Չնայած 1990-ականների բերած հաջողություններին՝ 2000 թվականին նկատվեց Եգիպտոս եկող օտարերկրյա զբոսաշրջիկների քանակի և մնալու ժամկետի կրճատում։ Սա ամենից առաջ վերաբերում է ԵվրպայիԵվրոպայի երկրների զբոսաշրջիկներին, որտեղ դիտվում էր տեղական արժույթների կուրսի անկում դոլարի համեմատ, ինչը բերել էր ծառայությունների գնի աճի։
 
Զբոսաշրջիկների հոսքի վրա բացասաբար ազդեց պաղեստինյան կոնֆլիկտի սրումը, իսկ 2001 թվականի նոյեմբերից դրան ավելացան Նյու-Յորքի և Վաշինգտոնի իրադարձությունների հետևանքները։ 2001-2002 թվականներին ֆինանսական տարվա ընթացքում զբոսաշրջությունից կորուստներից խուսափելու համար Եգիպտոսի կառավարությունը փորձում էր օգնություն ստանալ դրսից։