«Քիմիական միացություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: {{Stub}} → {{անավարտ}}
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Նյութ}}
'''Քիմիական միացություններ''', [[քիմիական կապ]]երով իրար միացած [[ատոմ]]ներ պարունակող նյութեր։ Ըստ դասական քիմիայի՝ քիմիական միացություններ են բարդ նյութերը։ Քիմիական միացությունների բաղադրությունն արտահայտում են [[քիմիական բանաձև]]երի օգնությամբ։ Հայտնի քիմիական միացություններից շատերն ունեն հաստատուն բաղադրություն, ենթարկվում են հաստատուն բաղադրության օրենքին և բազմապատիկ հարաբերությունների օրենքին։ Բազմաթիվ քիմիական միացություններ ունեն փոփոխական բաղադրություն՝ ոչ ստեխիամետրական միացություններ են (բերթուիդներ)։ Քիմիական միացություններին հատուկ է համասեռությունը։ Նրանց ստացումը և հետազոտումը քիմիայի հիմնական խնդիրն է։ Քիմիական միացություններն ստացվում են ռեակցիաների հետևանքով և բնորոշվում են որոշակի քիմիական և ֆիզիկական հատկություններով։ Հայտնի են միևնույն բաղադրություն, սակայն տարբեր կառուցվածք և հատկություններ ունեցող քիմիական միացություններ ([[իզոմերիա]])։ Տարբերում են անօրգանական և օրգանական քիմիական միացություններ։ Հայտնի է ավելի քան 300 հազար անօրգանական և 4 մլն օրգանական միացություն։
 
{{ՀՍՀ}}
{{ՎՊԵ}}
{{Արտաքին հղումներ}}
 
{{անավարտ}}