«Գրիգոր VIII (հակապապ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 22.
Մորիս Բուրդինը ծնվել է [[Ֆրանսիա]]յի [[Լիմուզան]] երկրամասում։ Կրթություն ստացել է Կլյունի քաղաքի համանուն վանքում, [[Լիմոժ]]ում և [[Կաստիլիայի թագավորություն|Կաստիլիայում]]։ Եղել է սարկավագ [[Տոլեդո]]յում, և [[1098]] (1099) թվականին կլյունեցիները նրան երաշխավորում են որպես եպիսկոպոս [[Պորտուգալիա]]յի Կոիմբրա քաղաքում։ [[1111]] թվականին, չորս տարի [[Սուրբ Երկիր|Սուրբ Երկրում]] ուխտագնացությունից հետո, Մորիսը դառնում է Պորտուգալիայի Բրագա քաղաքի արքեպիսկոպոս։
 
Նա եղել է Հենրիխ (Էնրիկե) Բուրգունդացու հավատարիմ դաշնակիցը պորտուգալական եկեղեցին վերակազմավորելու գործում։ Հենրիխը Կաստիլիայի թագավորի վասալն էր։ [[1114]] թվականին նա ներքաշում է Մորիսին Կաստիլիայում պապական ներկայացուցիչ Բերնարդ Տոլեդոյի հետ վեճի մեջ։ Արդյունքում ՄորսինՄորիսին կանչում են [[Հռոմ]]։ Նրան հաջողվում է հեղինակություն ձեռք բերել [[Պասքալիս II]] պապի մոտ, և [[1116]] թվականին պապը նրան որպես պատվիրակ ուղարկում է Հենրիխ V (1105–1125) գերմանացի թագավորի մոտ։ Այդժամ պապը փախչում է Հռոմից, և Մորիսն անցնում է արքայի կողմը: Վերջինս գալիս է Հռոմ, և 1117 թվականի մարտի 23-ին [[Զատիկ|Զատկի]] օրը Մորիսը կրկնակի թագադրում է նրան, քանի որ նախորդ թագադրումը, որն անցկացրել էր Պասքալիս II-ը, հայտարարվում է անօրինական։ Այդ մասին իմանալով՝ Պասքալիսը հեռացնում է Հենրիխ թագավորին եկեղեցուց, իսկ Մորիսին՝ ծառայությունից։
 
Երբ Պասքալիսը մահանում է 1118 թվականին, Հենրիխը Հռոմից վտարում է նորընտիր [[Գելասիոս II]] պապին (1118–1119), քանի որ նա հրաժարվել էր կազմակերպել կայսեր հանդիսավոր այցը։ Կարդինալների մի մասը, որոնք Հենրիխի կողմնակիցներն էին, չեղյալ են համարում Գելասիոսի ընտրությունը և ՄորիսինՄորիսը հայտարարվում է նոր պապ։ Նա վերցնում է Գրիգոր VIII անունը։ [[Կապուա]]յում ապաստանելով 1118 թվականի ապրիլի 7-ին՝ Գելասիոսը Հենրիխ V-ին և Գրիգոր VIII պապին հեռացնում է եկեղեցուց։
 
1119 թվականին Գելասիոս II-ի մահից հետո նոր պապ ընտրվում է [[Կալիստոս II]]-ը, և Հենրիխ V-ը ստիպված էր փոխզիջումների գնալ պապական աթոռի հետ։ Դա ավարտվում է [[Վորմսի համաձայնագիր|Վորմսի համաձայնագրի]] ստորագրությամբ (1122 թվականի սեպտեմբերի 22)։ Գրիգոր VIII պապն այլևս արքային պետք չէր։ Երբ Կալիստոս II-ը մտնում է Հռոմ, նա հեռանում է [[Սուտրի]]։ 1121 թվականի ապրիլին ութօրյա պաշարումից հետո տեղի բնակիչները մատնում են հակապապին։ Գրիգորը ձերբակալվում է, իսկ ավելի ուշ՝ տեղափոխվում Սալերնոյի Լա Կավա եկեղեցի (La Trinità della Cava), որտեղ և 16 տարի անց՝ 1137 թվականին մահանում է։