«Բենիսիո դել Տորո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 66.
[[1998]] թվականին Դել Տորոն, [[Ջոնի Դեփ]]ի հետ միասին, նկարահանվում է Հանտեր Թոմփսոնի հանրահայտ վեպի էկրանավորումում՝ «Վախ և ատելություն Լաս Վեգասում» («Fear and Loathing in Las Vegas») ֆիլմում, որում խաղացած նրա բժիշկ Գոնզայի իրավաբանի դերը դերասանի համար դառնում է իսկական առաջընթաց։ Նախագծում մասնակցության համար Դել Տորոն գիրանում է քսան կիլոգրամով և արդյունքում «Վախ և ատելություն Լաս Վեգասում» ֆիլմը, որի ռեժիսորն է հանդիսանում Թերրի Գիլիամը, դառնում է 90-ական թվականների կուռքային ֆիլմերից մեկը։
=== 2000-ական թվականներ ===
[[2000]] թվականին՝ երկու տարվա դադարից հետո, դերասանը նկարահանվում է միանգամից երեք կարգային ֆիլմերում։ Առաջինը հանդիսանում է «Զենքի ճանապարհը» («The Way of the Gun») թրիլերըթրիլերն է, սցենարիստ Քրիստոֆեր Մակկուորիի ռեժիսորական նորամուտը, որը եղել է «Կասկածելի դեմքեր» թրիլերի սցենարիստը, այնուհետև հետևում է [[Սթիվեն Սոդերբերգ]]ի «Տրաֆիկ» («Traffic») քրեական դրաման։ Այս ֆիլմը, որի սյուժեն կառուցված է թմրանյութի անօրինական շրջագայության խնդրին, արժանանում է չորս «[[Օսկար]]» մրցանակի և նրանցից մեկը բաժին է հասնում Դել Տորոյին։ Բացի այդ, ոստիկան Խավիեր Ռոդրիգեսի դերի համար դերասանն արժանանում է ընդհանուր առմամբ տասնինը հեղինակային մրցանակների և անվանակարգերի, այդ թվում ստանում է [[BAFTA]], «[[Ոսկե Գլոբուս]]» մրցանակներ և [[Բեռլինի կինոփառատոն|Բեռլինի 51-րդ կինոփառատոն]]ի «Լավագույն տղամարդու դեր» մրցանակի։ Եվ, վերջապես, դերասանի այդ տարվա երրորդ ֆիլմն է հանդիսանում [[Գայ Ռիչի]] «Մեծ ավար» («Snatch») հանրահայտ գանգստերական կատակերգությունը։ Ֆիլմում Բենիսիոն կատարում է կողոպտիչ Ֆրենկի Չորս Մատի դերը, որն ունի կախում մոլախաղերից։
Կինոէկրաններին դերասանի հաջորդ նկատելի հայտնվելը դառնում է մասնակցությունը նրա հին ծանոթ [[Շոն Փեն]]ի «Խոստում» («The Pledge») կինոնկարում։ 2003 թվականին, [[Թոմի Լի Ջոնս]]ի հետ միասին, նա նկարահանվում է «Ուժասպառը» («The Hunted»)թրիլերում և «21 գրամ» («21 Grams») դրամայում, վերջին ֆիլմում դերի համար, որպեղ բացի նրանից նկարահանվել են նաև Շոն Փենը, [[Նաոմի Ուոթս]]ը, դերասանը արժանանում է [[Վենետիկի կինոփառատոն]]ի մրցանակին, անվանակարգում «Օսկար» մրցանակին և BAFTA մրցանակ։ 2005 թվականը դառնում է ոչ պակաս հաջողակ Դել Տորոյի համար։ [[Բրյուս Ուիլիս]]ի, [[Միքի Ռուրկ]]ի, [[Քլայվ Օուեն]]ի, [[Ջեսիկա Ալբա]]յի և այլ հայտնի դերասանների հետ շարքում նա մասնակցություն է ունենում սև-սպիտակ «[[Մեղքերի քաղաքը (ֆիլմ)|Մեղքերի քաղաքը]]» («Sin City») թրիլերում, Ֆրենկ Միլերի գրաֆիկական վեպերի փայլուն ոճավորված էկրանավորումում։ 2007 թվականին Դել Տորոն [[Հոլի Բերի]]ի հեի միասին մասնակցություն է ունենում «Այն, ինչը մենք կորցրինք» («Things We Lost in the Fire») դրամայի նկարահանումներին։